Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթն աննախադեպ է իր թափթփվածությամբ. հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթն աննախադեպ է իր թափթփվածությամբ. հայտարարություն

17:37 04.09.2018

Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել՝ կապված Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնախմբի աշխատանքների հետ:

«Բազմաթիվ հետաձգումներից, հանձնախմբի աշխատանքներին չմասնակցելու որոշումներից, հաստատված կազմի անդամների ինքնաբացարկներից և վերանշակումներից հետո, վերջապես հրապարակվել է ՀՀ մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով ստեղծված պետական հանձնաժողովի կազմը։

Ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները հնարավորությունների սահմաններում հետևել են մրցույթի կազմակերպման ընթացքին և խորը մտահոգությամբ արձանագրում են, որ մրցույթը չի համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների ոգուն, չի արտահայտում կինոյի կառավարման բարեփոխումների պահանջները և հակասություններ ունի մրցույթի անցկացման կանոնակարգի դրույթների հետ։

Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը իր թափթփվածությամբ, հանձնաժողովի մասնագիտական նշաձողի անկման աստիճանով, ստվերայնությամբ, հանձնաժողովի կազմը ձևավորելու ընտրականությամբ, վերադաս կառույցի՝ մշակույթի նախարարության կողմից միջամտությունների և կանոնակարգի խախտումների ծավալով ԱՆՆԱԽԱԴԵՊ է ազգային կինոկենտրոնի 12 տարվա պատմության մեջ։

Հանձնաժողովի կազմը ձևավորվել է կինոարտադրող ընկերությունների առաջարկների լիակատար անտեսմամբ՝ մշակույթի նախարարության և նրա ընտրած հինգ կառույցների կողմից, որոնցից՝ կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, Ազգային կինոակադեմիայի ներկայացուցիչը դուրս է եկել հանձնաժողովից, իսկ կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախապես ներկայացված հանձնաժողովի անդամի ստորագրությունը բացակայում է։

Ինքնաբացարկների արդյունքում ֆիլմերի ֆինանսավորման պատասխանատվությունը ստանձնել են ՀՀ մշակույթի նախարարությունը և երկու հասարակական նախաձեռնություններ․

– Անկախ կինոգործիչներ ակումբ,

– Երիտասարդական կինոալիք նախաձեռնություն։

Կանոնակարգով հաստատված հանձնախմբի 7 անձի փոխարեն 6 մասնագետներից կազմված այս հանձնաժողովը կոտրել է մասնագիտական կինոհանձնախմբի մասին հայտնի բոլոր պատկերացումները։ Հանձնախմբում ընդգրկվել են ֆիլմարտադրության հետ գործնականում կապ չունեցող ՀՀ մշակույթի նախարարության երկու աշխատակիցներ, և վերոնշյալ երկու նախաձեռնությունների կողմից առաջադրված ռեժիսորներ և պրոդյուսերներ, որոնց կենսագրությունը, ֆիլմոգրաֆիան՝ հիմնականում կարճամետրաժ, հեռուստատեսային և ոչ խաղարկային ֆիլմերը, այդ ֆիլմերի հաջողությունները միջազգային կինոփառատոններում կամ կինոշուկաներում, հիմքեր չեն տալիս փաստելու, որ նրանք համապատասխանում են Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու չափորոշիչներին։

Ֆեդերացիան դիմում է մրցույթի մասնակից կինոգործիչներին, լրագրողներին, կինոյի խնդիրներով մտահոգ բոլոր մարդկանց․ եթե տեղեկացված եք հանձնաժողովի անդամների մասնագիտական հաջողություններին, եթե ձեր ձեռքի տակ կան փաստեր, որոնք կարող են համալրել արդեն իսկ առկա խախտումների ցանկը, խնդրում ենք այդ տեղեկությունները ուղարկել Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջին, կամ ֆեդերացիայի անդամների անձնական էջերին։

Ֆեդերացիան ամփոփելու է մրցույթի ընթացքն ու արդյունքները՝ մշակույթի նախարար Լ․ Մակունցից պարզաբանումներ պահանջելու, և բավարար հիմքերի առկայության դեպքում՝ մրցույթի լեգիտիմությունը բողոքարկելու համար։ Հայտարարությունը ընդունվել է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP