16:18 10.01.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացված աշխատանքը, ներկայացրել 2024 թվականի անելիքներն ու նոր նախաձեռնությունները՝
ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության վերաբերյալ․
2023 թ․ մեկնարկել և հիմա էլ շարունակվում է ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագիր (առաջնային կարիքների բավարարման համար` միանվագ 100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն):
Բոլոր ծրագրերով վճարումները շարունակվում են․ պատկերն այս պահին հետևյալն է՝
100 հազար դրամ աջակցությունը վճարվել է 112 080 անձի,
40+10 դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար՝ 104 027 անձի, նոյեմբեր ամսվա համար՝ 77 503 անձի, դեկտեմբեր ամսվա համար՝ 82 266 անձի,
50 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 69 429 անձի, դեկտեմբեր ամսվա համար՝ 74 435 անձի։
Ընդհանուր առմամբ, միայն այս 3 ծրագրերի շրջանակում պետբյուջեից արդեն իսկ հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, միջազգային կազմակերպությունների միջոցով՝ 1.5 մլրդ դրամ (ծավալուն բաժինը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով, որի դոնորների շարքում՝ Միջազգային կարմիր խաչը, UNHCR–ը, Շվեցարական Կարմիր խաչը և այլն)։ Միաժամանակ պայմանագրեր են կնքվել այլ գործընկերների հետ ևս:
ԼՂ-ից բռնի տեղահանված 11 785 անձի վճարվել է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ․ գործընթացը շարունակվում է։
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նպաստների վերաբերյալ․
135 անձի նշանակված է երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
55 անձի՝ մայրության նպաստ,
165 անձի՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ․ դիմումների ընդունման և նշանակման գործընթացը շարունակվում է։
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ․
2023 թվականին գրանցվել է աճ ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված․ եթե 2018-ին ծնվել է ընտանիքում 3-րդ և հաջորդ կարգաթվով 8271 երեխա, ապա 2023 թ․ նրանց թիվը 11,956 է։
Այս համատեքստում կարևորվում է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը, մասնավորապես՝ 2022 թվականից իրականացվող՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վեց տարի ամսական 50 հազար դրամ վճարելու դրամական աջակցության ծրագիրը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգի վերանայումը, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը։ 2023 թ․ ընթացքում բնակարանի հիփոթեքային վարկի մարման նպատակով աջակցություն է ստացել 3617 շահառու․ վճարվել է շուրջ 2 մլրդ 661 մլն դրամ։ 2024 թվականին նախատեսված է այս ծրագիրը բարեփոխել՝ բարձրացնելով բաղադրիչների հասցեականությունն ու թիրախայնությունը։
2023 թվականին գործուն փուլ է տեղափոխվել ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագիրը, որի շրջանակում 16 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքացիություն և գրանցված ամուսնություն ունեցող զույգերին՝ սահմանամերձ գյուղական համայնքում հիփոթեքով սեփական տուն կառուցելու համար․ 2023 թվականից ծրագրից օգտվում է 281 շահառու։
2023 թ․ նոյեմբեր ամսվա տվյալներով՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 %-ի չափով հետվճարի ծրագրից օգտվում է 164 879 անձ, ինչը նշանակում է, որ շահառուների թիվն աճել է 973 %-ով, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, եթե համեմատենք ծրագրի մեկնարկին հաջորդող ամսվա տվյալների հետ։ Ընդհանուր առմամբ 2022-2023 թթ. շահառուներին վճարվել է 5,22 մլրդ դրամ հետվճար։ 2024 թվականին ևս ծրագիրը շարունակվելու է, որին կմասնակցեն կենսաթոշակ, նպաստ վճարող բոլոր 12 բանկերը, իսկ հետվճարն ամբողջությամբ կվճարի պետությունը։ Ընդ որում, հետվճարի ծրագրից կօգտվեն նաև ԼՂ հայրենակիցները, ում կնշանակվի կենսաթոշակ, նպաստ կամ պարգևավճար։
Բարեփոխումներ իրականացվել են նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում․ 2023 թ․ ընթացքում Աշխատանքային օրենսգրքում իրականացվել են մեծածավալ փոփոխություններ (266 հոդվածից փոփոխել է 122-ը), կամավորության ինստիտուտն է ներդրվել, հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումներ են տրվել և այլն։
2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձինք անցել են անձի ֆունկցիոնալության գնահատում, ինչը հնարավորություն է տվել բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով նրանց սոցիալական ներառմանն ու կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։ 2023 թ․ անձի ֆունկցիոնալության գնահատում է իրականացվել 11 930 անձի նկատմամբ։ Այս տարվա հունվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք։
2024 թվականի հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրի նաև անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն։
2024 թ. փուլային տարբերակով նախատեսվում է անապահովության գնահատման նոր համակարգը, որի շրջանակում ակնկալվում է, որ 25 %-ային կետով կաճի նպաստների տրամադրման հասցեականությունը (նպաստների 75-80%-ը կուղղվեն բնակչության ամենաաղքատ 20%-ին), կաճի նաև ամենաղքատ 10%-ի վրա անապահովության նպաստի ազդեցությունը կաճի, այսինքն՝ կմեղմվի աղքատության աստիճանը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...
21:45 18.05.2025
Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել ԹրամփիցՎլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...
21:25 18.05.2025
Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործումԻրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...
21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...