18:08 04.09.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլար դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375.000 ռոհինջա փախստական։
Մյանմացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից ճանաչման է արժանացել այն նվիրումի համար, որով նա պայքարել է հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավահավասարության, կրթության և մարդու իրավունքների վերականգնման։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից 750 թեկնածուների շարքից ընտրված դափնեկիրն իր հերթին գլխավոր մրցանակի է առաջադրել երեք կազմակերպությունների («Բժիշկներ առանց սահմանների», MERCY Մալայզիա և Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով), որոնք Հարավարևելյան Ասիայով մեկ բժշկական օգնություն և օժանդակությունն են տրամադրում ռոհինջա փախստականներին։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Ավրորա» մրցանակի տրամադրած միջոցներն ուղղում է Բանգլադեշի Բալուքալի բնակավայրին մերձ վրանային ավանում շտապօգնության վիճակը բարելավելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ այս նախաձեռնությունից կօգտվի մոտ 250.000 ռոհինջա փախստական
Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (ICMC) «Ավրորա» մրցանակի իրեն հասանելիք մասնաբաժինն ուղղում է երկու նախաձեռնությունների, որոնք աջակցում են Մալայզիայում՝ Կուալա Լումպուրում և շրջակա Կլանգ հովտում ապաստանած փախստականներին և վերականգնում Բանգլադեշի Կուտուպալոնգ ավանին կից ճամբարի ենթակառուցվածքները։ ICMC կազմակերպության տվյալներով՝ այս նախագծերից կշահի մոտ 20.000 մարդ։
«MERCY Մալայզիա» կազմակերպությունը Ռաքայն նահանգի առողջապահական ծառայության հետ համագործակցությամբ՝ «Ավրորա» մրցանակի հատկացրած միջոցների մասնաբաժինը կտրամադրի Մյանմայի Սիտվե քաղաքի ներքին տեղահանված անձանց ճամբարում և Չոկտան գյուղում ռոհինջա ժողովրդին առաջին բուժօգնությամբ և մայրական խնամքով ապահովելու գործին։ «MERCY Մալայզիայի» տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 101.000 ռոհինջա։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...