17:47 04.09.2018
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել «Հրապարակ» oրաթերթի հրապարակման վերաբերյալ, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը: Ըստ հրապարակման, «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել: Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով»:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողների կողմից կատարված վճարումները համարվում են պետական բյուջեի հարկային եկամուտներ՝ վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկային պարտավորություններին համապատասխան միասնական հաշվից կատարված հաշվեգրման արդյունքում: Նշվածից հետևում է, որ հարկ վճարողների կողմից միասնական հաշվին կատարված վճարումները դեռևս պետական բյուջեի եկամուտներ չեն:
«Հարկ վճարողների հարկային պարտավորություններն առաջանում են վերջիններիս կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով: Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ միասնական հաշվում առկա գումարների առաջացման հիմնական պատճառն առանձին հարկ վճարողների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են հարկային գործակալներ և որոնց վրա օրենսգրքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորությունը, նույն օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետից շուտ կատարված վճարումներն են: Նշված գումարները մուտքագրվում և պահվում են միասնական հաշվում մինչև հարկային պարտավորության մարման համար օրենսգրքով սահմանված վճարման վերջնաժամկետը: Հարկ է նշել նաև, որ միասնական հաշվում առկա գումարները հարկ վճարողները կարող են ազատ տնօրինել ըստ դրանց նպատակահարմարության:
Ինչ վերաբերում է գերավճարների դինամիկային, ապա տեղեկացնում ենք, որ այն 2018 թվականի հունիս ամսից սկսած դրսևորում է շարունակաբար նվազման միտում: Այսպես, 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ. դրամով, հուլիսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 43.0 մլրդ. դրամով, օգոստոսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.9 մլրդ. դրամով, սեպտեմբերի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53.3 մլրդ.դրամով: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ հարկ վճարողների կողմից հարկային ապառքների գծով իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը նույնպես հանդիսանում է հարկային վարչարարության բաղադրիչ, որն ի թիվս այլ գործիքակազմի, իրագործվում է այցելությունների, հեռախոսազրույցների և կոմունիկացիոն այլ խողովակների միջոցով»,- ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ:
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...