Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

21:30 14.01.2024

Հունվարի 14-ին, ժամը 18:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2001 թ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է ավտոմեքենան։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

18:24 24.05.2025

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

Կորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

18:12 24.05.2025

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

Գերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...

SHANTNEWS

18:00 24.05.2025

SHANTNEWS

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

17:50 24.05.2025

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

17:40 24.05.2025

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

UFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն: ...

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

17:22 24.05.2025

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

Հնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...

BACK_TO_TOP