00:44 05.09.2018
Facebook-ը հայտարարել է, որ պատրաստ է հնարավոր օտարերկրյա միջամտությանը առաջիկա ընտրություններին, այդ թվում` ԱՄՆ-ի ընթացիկ ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին, տեղեկացնում է NBC News-ը։
Մասնավորապես, ընկերությունը նշել է, որ մտադիր է օպերատիվ շտաբ ստեղծել, որը կկորդինացնի ռեակցիան իրական ժամանակի ռեժիմով՝ ընթացիկ ընտրությունների ընթացքում վնասակար ինտերնետ ակտիվության վրա։
Նշվում է, որ հանձնարարականը կատարվելու է գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հրամանով։
Քաղաքական ակտիվության մենեջեր Սամիդ Չակրաբարդին պատմել է, որ այժմ սոցցանցի օգտատերերը կարող են քաղաքական թափանցիկ գովազդի շնորհիվ տեսնել` ով է կանգնած դրա ետևում։
«Ես մտածում եմ, որ դա կօգնի ստեղծել ավելի հուսալի միջավայր` մեր քաղաքական հարթակներում ծավալուն քննարկում ծավալելու համար»,- նշել է նա։
Նշվում է նաև, որ այժմ օգտատերերն ավելի լավ են կարողանում թաքցնել իրենց տեղադրությունը, սակայն ընկերությունն սկսել է ավելի մանրակրկիտ հետազոտել նման դեպքերը։
Ընկերության աշխատակիցների խոսքով` «Ֆեյսբուք»-ն այսօր ավելի արդյունավետ է, քան երբևէ։
Նշվում է նաև, որ ընկերությունն այս հարցում համագործակցելու է կառավարությունների, մասնագետների և քաղաքացիների անվտանգությամբ զբաղվող մարդկանց հետ։
Բացի դրանից` ընկերությունը մեծացրել է օգտատերերի ստանդարտներով զբաղվող շտաբը՝ դարձնելով այն 2017թ.-ին եղած 10 հազարի փոխարեն 20 հազար։ Շտաբի աշխատակիցներն զբաղվում են հետախուզությամբ, ինչպես նաև լավագույն մասնագետներն են տվյալները հայտնաբերելու ոլորտում։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...