23:25 16.01.2024
Մեքսիկայում 45-ամյա կինը ազատ է արձակվել այն բանից հետո, երբ ձերբակալվել է առևանգման մեղադրանքով և 12 տարի առանց դատավարության բանտում պահվել։ Այս մասին հայտնում է People-ը։
Վերոնիկա Ռազո Կասալեսը ձերբակալվել է 2011 թվականի ամռանը Մեխիկոյի իր տան մոտ գտնվող փողոցում: Ձերբակալությունն իրականացրել են քաղաքացիական հագուստով որոշ անձինք՝ մոր և երկու երեխաների աչքի առաջ։
Կնոջ հետ բերման է ենթարկվել նաև նրա եղբայրը՝ Էրիկը։ Անվտանգության աշխատակիցները, ովքեր չեն ներկայացրել անձը, մեղադրել են մեքսիկուհուն մարդ առևանգելու համար։ Այդ ժամանակվանից նա գտնվում է կալանքի տակ, սակայն նրա դատավարությունն այդպես էլ չի կայացել։
Կասալեսը պնդում է, որ իր ձերբակալությունից մի քանի ժամ անց իրեն ենթարկել են սեռական ոտնձգությունների և խոշտանգումների՝ էլեկտրական հոսանքով:
«Երբ ես բանտում էի, ինձ խոշտանգում էին և բռնաբարում։ Ես չկարողացա տեսնել իմ ընտանիքին, քանի որ նրանք չեղարկել էին տեսակցությունները առաջին երեք ամիսների ընթացքում», – պատմել է կինը:
12 տարի ընտանիքը փորձում էր հասնել Կասալեսի և նրա եղբոր ազատ արձակմանը, բայց ապարդյուն։ Հարազատների ձերբակալության մասին նշվում էր ՄԱԿ-ի հատուկ զեկույցում 2021թ.։
Հունվարի սկզբին Կասալեսի դեմ բոլոր մեղադրանքները հանվել են:
«Իմ կյանքը կտոր-կտոր արվեց, և իմ բոլոր երազանքները ոչնչացվեցին», – ասել է նա ազատ արձակվելուց հետո:
Մեքսիկացի կնոջ եղբայրը, ով նույնպես խոշտանգումների էր ենթարկվել կալանքի տակ, ազատ է արձակվել 2022 թվականին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրա հարազատները փոխհատուցում կխնդրեն ճաղերի հետևում անցկացրած տարիների և ոստիկանական բռնությունների համար։
13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...
13:44 19.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...
13:38 19.05.2025
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթըԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...
13:30 19.05.2025
Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...
13:22 19.05.2025
Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:15 19.05.2025
«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...