Ավստրիայում քուրդ փեսային արտաքսել են ամուսնությունը գրանցելու ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.09 oC

Ավստրիայում քուրդ փեսային արտաքսել են ամուսնությունը գրանցելու ժամանակ

23:36 16.01.2024

Ավստրիայի միգրացիոն վարչության աշխատակիցները եկել են Վուզենդորֆ քաղաքում հարսանիքի և իրենց հետ տարել փեսային, ով նախկինում փախել էր Թուրքիայում զորակոչից։ Այս մասին գրում է Kurier թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 25-ամյա քուրդ Համզան և նրա գերմանաբնակ նշանած Գունդուլան գրանցում էին իրենց ամուսնությունը։

«Աշխատակիցն արարողության ժամանակ դուրս է եկել սենյակից, քանի որ ուզում էր ինչ-որ բան վերցնել, հետո մոտ տասը տղամարդու հետ վերադարձել է»,- պատմել է հարսը։

Պարզվել է, որ այդ մարդիկ միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի աշխատակիցներ են։ Նրանք իրենց հետ տարել են փեսային, որից հետո նրան կալանքի տակ են վերցրել՝ հետագա արտաքսման համար։ Համզան սկզբում աշխատակիցներին ասել է, որ չի կարող գնալ նրանց հետ, քանի որ «ամուսնանում է», բայց նրանք ասել են, որ չեն կարող սպասել: Հարսնացուն արտասվել է, իսկ ավելի ուշ ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել։

Պարբերականը պարզաբանում է, որ Համզան ու Գյունդուլան ծանոթացել են մեկուկես տարի առաջ, իսկ անցած ամառ նրանք որոշել են ամուսնանալ։ Համզան նախկինում ապրել է Թուրքիայում և խուսափել զորակոչից։ 2022 թվականի մարտին տղամարդը ապաստան է խնդրել Ավստրիայում, սակայն հարսանիքից 10 օր առաջ այն մերժվել է։ Ամուսնությունը նրան ինքնաբերաբար կացության և աշխատանքի թույլտվություն կտար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

14:02 19.05.2025

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...

«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունը

13:56 19.05.2025

«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունը

Իտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […] ...

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

13:50 19.05.2025

Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու

«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

13:44 19.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

13:38 19.05.2025

Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթը

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք  հուշարձաններ

13:30 19.05.2025

Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...

BACK_TO_TOP