Երևանում շմոլ գազից թունավորված մի ամբողջ ընտանիք տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+25.09 oC

Երևանում շմոլ գազից թունավորված մի ամբողջ ընտանիք տեղափոխվել է հիվանդանոց

12:33 17.01.2024

Այսօր՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոնից այդ մասին տեղեկացրել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Վերջիններս պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Էրեբունու բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 56-ամյա Նուրիկ Մ.-ն, 34-ամյա Ենոք Ս.-ն և 35-ամյա Հարություն Ս.-ն:Ոստիկանները պարզել են, որ բոլորը մի ընտանիքի անդամներ են, և տեղափոխվածներից մեկը հղի է, և նրանց տեղափոխել են իրենց տանից՝ գազի արտահոսքից ստացած թունավորումով:Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստոթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրենունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:22 19.05.2025

Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

13:15 19.05.2025

«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը

«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...

Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. Ավինյան

13:07 19.05.2025

Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. Ավինյան

Ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ: «Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում […] ...

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

13:00 19.05.2025

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ

12:53 19.05.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ

Մայիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 45, փլուզման, երկրաշարժի, դարափուլի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, ուժեղ կարկուտի՝ 6, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 8, ուժեղ քամու՝ 7, ինքնասպանության […] ...

4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

12:47 19.05.2025

4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Օլիմպիադայում 4 […] ...

BACK_TO_TOP