Օդերևութաբանները բացատրել են Վրաստանում դեղին երկնքի ֆենոմենը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Օդերևութաբանները բացատրել են Վրաստանում դեղին երկնքի ֆենոմենը

17:25 23.03.2018

Թբիլիսիի երկնքի՝ դեղին գույնով ներկվելու փաստը օդերևութաբանները բացատրել են հարավից քամու բերած ավազով և փոշու ամպով: Այս մասին հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի պետ Դոդո Գվազավան:

«Այն, որ երկինքը դեղին երանգ է ստացել, զարմանալի չէ: Զարմանալի բան չկա: Հարավից տեղաշարժվող օդի ջերմային զանգվածներում կա ավազ: Հավանաբար, ոմանց կթվա, թե երկինքը դեղին  գույն ունի: Դա փոշոտ անձրև է»,- ասել է Գվազավան Վրաստանի Առաջին հեռուստաալիքի եթերում:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մարտի 23-24-ին երկրի որոշ շրջաններում տեղումներ են սպասվում: Ականատեսների հաղորդմամբ՝ Բաթումում այսօր դեղին անձրև է եկել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի սուվերեն իրավունքը. Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցին

18:20 03.05.2024

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի սուվերեն իրավունքը. Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցին

Ռուսաստանի Դաշնությունը կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքների համատեքստում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։ «Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հասցեագրվող մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին

18:11 03.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին

Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում […] ...

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը

16:20 03.05.2024

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են բազմաբնույթ առևտրատնտեսական համագործակցության հարցեր և հաստատել իրենց պատրաստակամությունն ամրապնդելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ «Բանակցություններում նրանք քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում», – ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված […] ...

Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին

11:52 03.05.2024

Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում է «Ալիք մեդիան»։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պետքարտուղար Բլինքենը վերահսկում է Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերը և օրենքի շուրջ զարգացումները, մամուլի խոսնակ Միլլերն ասել է. «Հավատացեք ինձ, նա շատ ուշադիր հետևում է… […] ...

Ադրբեջանում հայտնաբերվել է Իրանից տեղափոխված 87 կգ թմրանյութ. կա ձերբակալված

11:23 03.05.2024

Ադրբեջանում հայտնաբերվել է Իրանից տեղափոխված 87 կգ թմրանյութ. կա ձերբակալված

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ ՆԳՆ-ին հղումով, հայտնում է, որ Նեֆթչալայի շրջանի թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից անցկացված միջոցառման ժամանակ տարածքի բնակիչ Սադիկ Ալեքպերովը, ով նախկինում դատապարտվել էր ձկնորսության անվան տակ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, բերման է ենթարկվել։ Նրա մոտ և իր տան բակում թմրանյութեր պահելու համար հատուկ նախագծված կիսաշենքում հայտնաբերվել է հոգեմետ նյութերով հարստացված 87 […] ...

Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր

09:57 03.05.2024

Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր

Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել, հայտնում է T24 թերթը։ «Անկարա-Նիգդե ավտոճանապարհին վարորդի մեղքով կառավարումը կորցրած մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը, վթարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել, որից 6-ը՝ ծանր», գրում է հրատարակությունը։ Հաղորդումը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, բժշկական […] ...

BACK_TO_TOP