Շատ կարևոր է, որ հանրությունը ճիշտ ազդակներ ստանա հանցավորության ընդհանուր վիճակի մասին․ Արման Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Շատ կարևոր է, որ հանրությունը ճիշտ ազդակներ ստանա հանցավորության ընդհանուր վիճակի մասին․ Արման Աբրահամյան

11:04 18.01.2024

Քննիչի աշխատանքը ռիսկային է ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ և հոգեբանական առումով։ Գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատելը, հասարակության տարբեր խավերի անձանց հետ շփումները, էմոցիաների կառավարումը անխուսափելիորեն իրենց բացասական ազդեցությունն են ունենում թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական առողջության վրա․ այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Աբրահամյանը։

– Պարոն Աբրահամյան 13 տարի իրավապահ համակարգում եք: Տարբեր պաշտոններ եք զբաղեցրել՝ շարքային քննիչից հասնելով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնին: Ծառայողական պարտականությունները կատարելիս երբևէ գործե՞լ եք մի այնպիսի քայլ, որի համար զղջում եք, կամ գուցե մտածել եք, որ որևէ հարցում թերացել եք, սխալվել։

– Քննիչի աշխատանքը մշտապես եղել և մնում է գերծանրաբեռնված։ Ընդ որում, ծանրաբեռնվածությունը դրսևորվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր և հուզական ասպեկտներում։ Հաշվի առնելով, որ քրեական օրենսգրքով արգելված արարքներից յուրաքանչյուրը վերաբերում է հասարակական կյանքի կարևոր որևէ ոլորտին, ուստի՝ էլ ավելի զգույշ, շրջահայաց պետք է լինել։ Ես իմ աշխատանքային 13 տարիների ընթացքում, որպես հիմք և թելադրող ուժ, վերցրել եմ խղճիս հանդեպ պատասխանատվության զգացումը, որի արդյուքում, գործելով միշտ օրենքի սահմաններում, զղջում առաջացնող որևէ քայլ չեմ կատարել։ Ինչ վերաբերում է թերացումներին, ապա կարող եմ ասել, որ որևէ մեկս անսխալական չենք, սակայն իմ աշխատանքային գործունեության ընթացքում չեմ ունեցել այնպիսի մեկ թերացում, որը կարող էր հանգեցնել որևէ մեկի իրավունքների խախտմանը։

Էմոցիոնալ առումով դժվար չէ՞ ղեկավարել մի բաժին, որտեղ ամենօրյա ռեժիմով առնչվում եք ծանր հանցագործությունների հետ: Կհիշե՞ք մի դեպք, երբ որևէ գործ քննելիս էապես ազդվել եք:

-Քննիչի աշխատանքը նմանեցնում եմ բժշկի, մանկավարժի աշխատանքին։ Այս երեք մասնագիտություններից յուրաքանչյուրն էապես ազդում են մարդու ճակատագրի, կյանքի որակի և ընթացքի վրա։ Անկախ հանցագործության ծանրության աստիճանից, մենք միշտ գործ ենք ունենում մարդկանց ճակատագրերի, իրավունքների, ազատությունների հետ, որի հետևանքով էլ մշտապես առաջանում են տարաբնույթ էմոցիաներ։ Սակայն հենց քննիչի աշխատանքի բարդություններից մեկը հանդիսանում է էմոցիաներով չղեկավարվելը և դրանք որպես հիմք չընդունելը։ Վերջին ժամանակահատվածի առավել արտահայտված էմոցիոնալ դեպքը եղել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը։

-Ընդհանրապես պե՞տք է քննիչը որոշակի որակների տիրապետի՝ անդադար ծանր, բարդ ու բազմաշերտ հանցագործություններին, դրանք կատարող անձանց հետ շփվելուն հոգեբանորեն ադապտացվելու համար։

-Գիտեք, քննիչի աշխատանքն ինձ համար ամենաբարդ աշխատանքն է։ Եվ սա չեմ ասում մեր աշխատանքը գերագնահատելու կամ դրամատիզացնելու համար։ Ինչպես գիտեք և ինչպես նշեցի, քրեական օրենսգրքով արգելված արարաքները վերաբերում են մարդկային հարաբերությունների տարբեր ոլորտներին, և այդ հանցագործությունների արդյունավետ քննության համար քննիչը պետք է խորամուխ լինի այդ հարաբերություններից, ոլորտներից յուրաքանչյուրի մեջ։ Ինձ համար քննիչի կարևորագույն հատկանիշներից է հետաքրքրասեր, պրպտող լինելը, դեպքով անցնող անձանց արագ ճանաչելու, նրանց շահերն արագ հասկանալու ունակությունը, քանի որ, իմ կարծիքով, այս հատկանիշներն են հանդիսանում հանցագործությունների արդյունավետ քննության գրավական։

-Քանի որ խոսք եղավ Ձեր ղեկավարած բաժնից, կցանկանայինք իմանալ ի՞նչ բնույթի հանցագործություններն են գերակշռում ձեզ մոտ քննվող վարույթներում:

-ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում հիմնականում քննվում են տնտեսական բնույթի հանցագործություններ, ինչպես նաև առանձնակի հնչեղություն ունեցող այլ բնույթի հանցագործության դեպքեր, որոնցով կատարվում են մեծածավալ վարութային գործողություններ։

-Քանի որ տարին արդեն ավարտվել է, կցանկանայինք իմանալ՝ դատելով բաժնի վարույթների 2022 և 2023թ․ համեմատական դինամիկայից, ի՞նչ միտումներ ենք ունեցել մայրաքաղաքում ծանր հանցագործությունների առումով։

-Հաշվի առնելով 2022 թվականին տեղի ունեցած քրեական և քրեադատավարական փոփոխությունները, մասնավորապես նյութերի նախապատրաստման փուլի և հետաքննության վերացումը՝ քրեական վարույթների քանակն էապես ավելացել է։ Պետք է նկատի ունենալ, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ տարածքային ստորաբաժանումներում ևս քննվում են ծանր հանցագործության դեպքեր, ուստի մայրաքաղաքում դրանց դինամիկայի վերաբերյալ ներկա պահին ոչինչ ասել չեմ կարող, այդ մասին պատկերը կամբողջանա ՀՀ ՔԿ–ի տարեկան ամփոփումից հետո, որին ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։

-Հայտնի է, որ նախաքննության ժամկետները կրճատվել են: Սա Ձեզ և Ձեր գործընկներների համար ի՞նչ դժվարություններ է հարուցել նախաքննության որակի և արդյունավետության ապահովման առումով։

-Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանվել են քրեական հետապնդման ժամկետներ և վերացվել է նախաքննության ժամկետը։ Այս առումով կարող եմ ասել, որ որևէ մեծ դժվարության առաջ չենք կանգնել՝ հաշվի առնելով, որ ՀՀ ՔԿ քննիչների կողմից մշատպես դրսևորվել և դրսևորվում է պատշաճ ջանասիրություն օբյեկտիվ ճշմարտության բացահայտման և վարույթի ընթացքը լուծելու համար։ Սակայն փոփոխությունների ֆոնին էապես ավելացել է քննիչների ծանրաբեռնվածությունը։

-Իսկ դա ինչպես է անդրադառնում աշխատանքային գրաֆիկը կառավարելու, աշխատանք-ընտանիք համատեղությունը ներդաշնակելու առումով:

-Շատ դժվար հարց է իրականում, քանի որ քննչական աշխատանքում պլանավորել աշխատանքի հետ չկապված որևէ գործողություն գրեթե անհնար է։ Սակայն ներքին աշխատանքային պրոցեսներում փորձում ենք հնարավորինս համատեղել և բալանսավորել ընտանիք–աշխատանք կյանքը։

-Ծանր հանցագործություններն առավել շատ են դառնում հանրային հետաքրքրության թեմա։ Որպես մասնագետ, ի՞նչ կարծիք ունեք, որքանո՞վ կա նման դեպքերի վերաբերյալ հանրությանը մանրամասներ հայտնելու անհրաժեշտություն։

-Անկախ հանցագործության ծանրության աստիճանից՝ հանրությանը պետք է տեղեկատվություն տրամադրվի այն ծավալով, որը չի վնասի նախաքննության արդյունավետությանը, հանցագործությունների բացահայտմանը։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքացիները տեղեկացված լինեն հանցագործությունների մեխանիզմների և կատարման եղանակների մասին՝ հանցագործության զոհ դառնալու ռիսկը առավելագույնս նվազեցնելու նպատակով։ Բացի այդ, հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչպես են գործում պետական մարմինները, որոնք Սահմանադրությամբ և օրենքներով կոչված են պաշտպանելու իրավակարգը, իրենց իրավունքները, ապահովելու անվտանգ միջավայր իրենց կենսագործունեության համար։

Շատ կարևոր է նաև, որ հանրությունը ճիշտ ազդակներ ստանա թե՛ հանցավորության ընդհանուր վիճակի, թե՛ դրա դեմ տարվող պայքարի ու արդյունքների մասին։ Այս առումով, իմ կարծիքով, որքան պետական մարմիններն են պատասխանատու հանրության հետ հաղորդակցության ճիշտ կառուցակարգեր կիրառելու հարուցում, նույնքան էլ մեր զանգվածային լրատվության միջոցները՝ օբյեկիտիվ պատկեր և իրավիճակ հրամցնելու առումով։

-Արդյո՞ք ընկերները, ընտանիքի անդամները հետաքրքվում են հանցագործությունների դեպքերով․ Դուք նրանց հետ կիսվու՞մ եք առկա մտահոգություններով։

-Նախորդ հարցին պատասխանելիս նշեցի, որ հանրությանը նախաքննության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի միայն անհրաժեշտ ծավալով։ Բացառություն չեն նաև ընտանիքի անդամները և ընկերները։ Աշխատանքային մտահոգությունները քննարկում և կիսվում եմ գործընկերների հետ։ Եվ իմանալով այս մասին՝ ինձ շրջապատող անձինք չեն փորձում ստանալ այնպիսի տեղեկատվությունը, որը կարող է նախաքննական գաղտնիք պարունակել։

-Ի՞նչ եք կարծում, հանցագործության համար նախատեսված պատիժը ծանրացնելու դեպքում հանցագործությունների թվի նվազում հնարավո՞ր է, թե այլ մեխանիզմներ են հարկավոր։

-Կարծում եմ, որ հանցագործությունների դեմ պայքարի համար պետք է անընդմեջ իրականացնել դրանց մշտադիտարկում՝ պարզելու հանցագործության կատարման պատճառը, դրանք ծնող պայմանները։ Միայն հանցագործության պատճառների բացահայտման և դրանց վերացման արդյունքում կարող է էապես կրճատվել հանցագործությունների թիվը։ Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջոց է նաև բացահայտման անխուսափելիությունը, այսինքն՝ անձը հանցանք կատարելուց առաջ, եթե գիտակցում է, որ անխուսափելիորեն կբացահայտվի իր կատարածը, դա կարող է նրան հետ պահել հանցագործության կատարումից։ Իսկ ահա միայն խիստ պատժի սահմանումը, առանց իմ կողմից թվարկած վերոնշյալ մեխանիզմների, գործուն միջոց չի կարող հանդիսանալ հանցավորության դեմ պայքարի հարցում։

-Ծառայողական պարտականությունները կատարելիս ո՞ր դեպքում ոչ մի պարագայում կոմպրոմիսի չեք գա:

-Ի տարբերություն քաղաքացիների, մենք՝ պաշտոնատար անձինքս, կարող ենք անել միայն այն, ինչի համար լիազորված ենք։ Հետևաբաևր «կոմպրոմիսների» գնալու գործընթացը ևս նախատեսված է օրենքով և ենթադրում է մեղադրյալի կողմից օրենքով նախատեսված որոշակի պահանջների բավարարում։

-Խորհուրդ, որը որպես ղեկավար տալիս եք Ձեր գործընկերներին:

-Որպես ղեկավար գործընկերներիս խորհուրդ եմ տալիս լինել աչալուրջ, զգոն, հավասարակշռված, երբևէ չտրվել էմոցիաներին, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների ընդլայնմամբ և իրենց ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային գործունեության ընթացքում բարձր պահել քննիչի բարի համբավը։

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

17:20 06.07.2025

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

17:00 06.07.2025

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...

BACK_TO_TOP