22:33 04.09.2018
Մեր նախորդ հաղորդմանը ներկայացրել էինք Արագածոտնի մարզպետարանում ոստիկանների բացահայտած պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տեսանյութը։ Ոստիկանները, շարունակելով վերանայել մարզպետարանի նախկին տարիների գործունեությունը, օրերս հայտնաբերեցին մարզպետարանի վարչության պետի դրդմամբ համայնքապետերի կատարած չարաշահումները։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներով ձեռք բերված նախնական տվյալներով` անցած տարվա հոկտեմբերին, Արագածոտնի մարզպետարանի վարչության պետերից մեկը Օհանավան համայնքի ղեկավարից իր ավտոմեքենայի համար նոր անվադողեր էր խնդրել։ Համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում եղած մեքենաներից մեկի համար անվադողեր ձեռք բերելու պատրվակով, համայնքի բյուջեից դրանք վաճառող մի ընկերության գումար էր փոխանցել։ Գնված անվադողերը հանձնել էր վարչության պետին և կեղծ փաստաթուղթ կազմել՝ համայնքապետարանի մեքենայի վրա նոր անվադողեր տեղադրելու վերաբերյալ։ Բացի այդ` մարզի Ներքին Սասնաշեն համայնքի ղեկավարը, նույն կերպ, իբր համայնքապետարանի մեքենայի համար համայնքի բյուջեի միջոցներով մարտկոց է գնել և հանձնել Արագածոտնի մարզպետարանի նույն վարչության պետին։ Դեպքերի առթիվ սեպտեմբերի 3-ին հարուցվել են քրեական գործեր։ Կատարվում է նախաքննություն։
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...