14:01 05.09.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հարուցված միակ քրգործը «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի հանդեպ է: Նա ասաց, որ «Ուկրինվեստ»-ը 2018-ին պետբյուջեին մինչև հունիս հասցրել էր 30-35 մլն վնաս, հիմա ամփոփում են հուլիսը, սակայն վերջնական թիվը մամուլի հաղորդագրությամբ կներկայացնեն: Նա հայտնեց, որ հեղափոխությունից հետո ևս խախտումներ արվել են:
«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի ղեկավարը, ըստ Սանասարյանի, պատրաստակամություն է հայտնել 100 մլն դրամ վերադարձնել բյուջե:
«Ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է 70 մլն փոխանցել հեռուստաընկերությանը ֆիլմերը նկարելու համար, բայց ֆիլմերը նկարվել են, ասենք, Հանրայինի միջոցներով, իրավապահները կպարզեն` այդ փողն ուր է գնացել: Ագրարային համալսարանում ամենաանմխիթար վիճակներից մեկն է, թվեր չեմ ասելու, բայց ասելու եմ, որ բազմաթիվ են խախտումները` գնումների տեսքով, աշխատավարձերի, չգիտեմ` ում են տվել աշխատավարձ, ինչի հիման վրա: Ագրարային համալսարանն ունի տնտեսություններ, դրանցում էլի անմխիթար վիճակներ, անասուններ, որոնք օգտագործել են չգիտեմ ոնց, ինչի հիման վրա, ակտեր չկան»,- ասաց նա:
Սանասարյանը խոսեց նաև Էջմիածնում արձանագրված խախտումների մասին, մասնավորապես` կապված Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի հետ: Վերջինիս ընտանիքի անդամները, ըստ ծառայության պետի, բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, տենդերներ են շահել կազմակերպությունները, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ, որոնց ծրարը չի բացվել մինչև օրս, այն բացել են վերահսկողական ծառայության աշխատակիցները, մինչդեռ տենդերներն իրականացրել են:
Նա նաև հայտնեց, որ գնման գործընթացին վերաբերող փաստաթղթերում հայտնաբերվել են մասնակցի կողմից կնքված` երկու տարբեր գնային առաջարկով բնօրինակներ, իսկ պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գնային առաջարկով, արձանագրվել են նաև դեպքեր, երբ փաթեթում բացակայել է մասնակցի գնային առաջարկը, մինչդեռ նրա հետ կնքվել է պայմանագիր, ու հիմնականում տենդերները իրականացրել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված կազմակերպությունները:
Սանասարյանի խոսքերով` չկա պետական կառույց, որտեղ քաղաքացիներին ընդունում ու ճանապարհում են այնպես, ինչպես իրենց կառույցում: Նա վստահեցրեց` չկա քաղաքացի, որ կգա, փողոցում կկանգնի, ու նրան չեն ընդունի: Կառույցը ստացել է 604 դիմում-բողոք, դրանցից 301-ը վերահասցեագրվել է, դիմում-բողոքներից 70-ը աշխատանքի ընդունման վերաբերյալ է, բանավոր պարզաբանվել է 80-ը, գրավոր պատասխան է տրվել 44-ին, ընթացքի մեջ է 76-ը:
«886 քաղաքացու ենք ընդունել, անցյալ հինգշաբթի օրվանից սկսած, մեր ծառայության՝ թվով 10 աշխատակիցներ կառավարության նիստերի օրը մոտենում են քաղաքացիներին, լսում նրանց, նրանք վաղվանից էլ կլինեն: Այդ քաղաքացիների մի մասը տեղափոխվում են մեր շենքի սենյակներ, տեղի է ունենում ընդունելություն, լսում ենք քաղաքացիներին»,- ասաց ծառայության պետը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...