09:23 24.03.2018
SHANTNEWS-ը երեկ ուշ գիշերին տեղեկացրել է Դիլիջանում բռնկված հրդեհի մասին: «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել էինք, որ Դիլիջանի Շամախյան տեղամասում հրդեհ է բռնկվել։ Կրակը մոտենում է անտառին, հատուկենտ ծառեր արդեն վնասվել են:
«Ամեն անգամ, Հայաստանի տարբեր վայրերում, այսպես են պատասխանում անտառահենները նրանց դեմ պայքարին», – գրել էր Կիրակոսյանը՝ հավելելով, որ հրշեջ մեքենան չի կարողանում տարածք բարձրանալ, իսկ տեղացիներն էլ հիշել են անտառապահների հետ ունեցած խնդրի մասին ու դիտավորյալ չեն մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին: Ըստ Կիրակոսյանի՝ հրդեհաջիշման աշխատանքներ կատարում էին միայն 4 հրշեջ ու բնապահպանական կազմակերպություններից մեկի 6 աշխատակից:
Վաղ առավոտյան հրդեհի վերաբերյալ ԱԻՆ հաղորդագրության մեջ ասվում է, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։
«Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ, դեպքի վայրում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից. կրակը վերահսկվում է։ Ժամը 22։20-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չի եղել հրդեհի օջախներին մոտենալ հրշեջ-ավտոմեքենաներով, հրդեհաշիջումն իրականացվել է բացառապես մարդկային ռեսուրսներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին:Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչին:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսության» մասնաճյուղի 10 աշխատակից և 2 քաղաքացի», – նշված է է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...