16:53 05.09.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի տեղակալ Զոռնիցա Ռուսինովային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, դեսպանի խորհրդական Պետեր Շտերևը և ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության, երեխայի իրավունքներին և զբաղվածությանը առնչվող հարցեր, ինչպես նաև հստակեցրել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագրի վավերացմանն առնչվող կետերը։ 2018 թ․ փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագիրն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով՝ վավերացնելու նպատակով։
«Համոզված եմ` համաձայնագրի վավերացումը հետո էլ ավելի արդյունավետ ու առարկայական կդարձնի մեր գործընկերությունը և հիմք կստեղծի երկկողմանի ձևաչափով իրականացվող նոր ծրագրերի համար»,- նշել է նախարարը։
Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան իր պատրաստակամությունն է հայտնել ամեն կերպ աջակցել այդ գործընկերությանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ շատ ու շատ ոլորտներում Հայաստանը բարեփոխման ճանապարհ է բռնել։ Որոշ ոլորտներում մենք այդ ճանապարհը սկսել ենք մի քանի տարի առաջ ու համոզված եմ, մեր փորձառությունը կօգնի խուսափել մի շարք սխալներից, իսկ մեր երկրների պատմամշակութային նմանությունը կհեշտացնի մեր հաջող պատմությունների տեղայնացումը Հայաստանում»,- ասել է Զոռնիցա Ռուսինովան։
Նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ Բուլղարիայի Հանրապետությունը, լինելով Եվրոպական Միությանը ոչ վաղ անցյալում միացած երկիր, իր փորձառությամբ կարող է նաև օգտակար լինել Հայաստանի՝ ԵՄ-ի հանձնառությունների իրականացման ժամանակացույցի և գործողությունների քարտեզի մշակման և իրականացման գործում։
Զոռնիցա Ռուսինովան հավաստիացրել է, որ իրենց նախարարությունը բաց է փորձի փոխանակման և աշխատանքային ակտիվ համագործակցության համար և ևս մեկ անգամ հաստատել իրենց նախարարության հրավերը՝ հյուրընկալելու գործընկերներին Բուլղարիայի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 4-5-ը անցկացվող «Հանուն ընտանիքների միասնության» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Երկօրյա միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)`Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...