TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+18.09 oC

Մանե Թանդիլյան

Նախարարը բացակա ստացավ. պատգամավորները բողոքում են

11:45 12.06.2019

Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում են տարածքային կառավարման, ենթակառուցվածքային ու այլ ոլորտների բյուջետային ծախսերի կատարումները 2018 թվականին։ Այսօր ևս նիստը համանախագահող Մանե Թանդիլյանի վրդովմունքն առաջացրեց ոլորտի պատասխանատուի բացակայությունը։ Պատճառն այն է, որ խորհրդարանականները համարում են, որ նախարարներն անձամբ պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց ոլորտների վերաբերյալ։ Բայց տարածքների կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն […]

̰
Խնդրին առաջին անգամ եմ առնչվում. նախարարի տեղակալը ներողություն խնդրեց

12:56 11.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին լսողական սարքերի տրամադրման վերաբերյալ: «Լսողական սարքերը, որ հաշմանդամ երեխաներին տրամադրվում է, ներդիրները չեն տրամադրվում, որը զգալի գումար է կազմում»: Փոխնախարարը, արձագանքելով ասաց. «Լսողական սարքերի ներդիրների հետ կապված, անկեղծ ասած, խնդրին առաջին անգամ եմ […]

̰
ԱԺ նախագահի գործուղումների չեղարկումով գումար տնտեսվե՞լ է. Մանե Թանդիլյան

15:38 10.06.2019

2018թ. ԱԺ նախագահի՝ պլանավորված գործուղումների չեղարկման արդյունքում արդյո՞ք եղել են տնտեսումներ: Հունվարի 10-ին խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այս հարցով դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին: «Բազմաթիվ գործուղումներ վերապլանավորվել են այս տարի, դրա անհրաժեշտությունը կա, ԱԺ ներկա նախագահությունը գնահատել է, դրանից ելնելով՝ նոր պլանավորում է […]

̰
Ինչո՞ւ են խստացվել ԱԺ նախագահի սենյակ մուտք գործելու անվտանգության միջոցները. Թանդիլյան

15:16 10.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին դիմելով՝ հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ ԱԺ նախագահի սենյակ մուտք գործելու լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել, ի՞նչ լրացուցիչ վտանգներ են առաջացել, որ այդպիսի միջոցներ են ձեռնարկում: «Ոչ թե խնդիրը լրացուցիչ անվտանգության մասով, այլ նպատակ կար ունենալ […]

̰
Հարկային օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվեց․ ընդդիմությունը դեմ քվեարկեց

20:43 07.06.2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է հարկային փոփոխություններին, սակայն այս դեպքում օրինագիծն ունի թերություններ, հետևաբար դեմ է քվեարկում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս հայտնեց, որ եկամտահարկի համահարթեցմանը երբեք դեմ չի եղել, կիրառման բացասական ազդեցությունների չեղարկումն է քննադատում: Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկություններ […]

̰
Հարկային օրենսգրքում գրված են ձեր բոլորի՝ տարիներ շարունակ արտահայտած ցանկությունները․ պատգամավոր

19:25 07.06.2019

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկումները դիտելիս ի՞նչ է հասկանալու փողոցում կանգնած աշխատողը կամ տաքսի վարող մարդը։ Ոչինչ, քանի որ քննարկումը խիստ մասնագիտական է։ Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Պատգամավորը նշեց, սակայն, որ երբ կարդում է նախագիծը, դրա մեջ տեսնում է այն ամենը, ինչ տարիներ շարունակ պահանջել են ընդդիմադիր պատգամավորները, բողոքի […]

̰
Այն սպասումը, որ ձևավորել եք, նորից չեք արդարացրել․ Թանդիլյանը՝ իշխանությանը

16:44 07.06.2019

Հարկային այս փոփոխությունները, որոնք ներկայացվել են Ազգային ժողով, պետք է ներկայացված լինեին դեռ նախորդ տարվա օգոստոսին, ու այս ուշացումը խոսուն է։ Հարկային օրենսգիրքը պետք է Հայաստանում բիզնեսի ընդլայնման հիմք դառնար, բայց չի սպասարկում ձևավորված սպասումները։ Այս բնորոշումները ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին։ Նրա խոսքերով՝ ընդամենը որոշ հարկատեսակների չափերի փոփոխությունը չի կարող […]

̰
Եկամուտների և ծախսերի համատարած հայտարարագրման հարցը մեր օրակարգում է․ փոխնախարար

15:52 07.06.2019

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ հարկային փոփոխություններ իրականացնելիս կառավարությունը հիմնվում է աշխարհում եղած միտումների վրա։ Նրան հակադարձեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ու ասաց, որ մինչ ներկա փոփոխություններն անելը, աշխարհը երկար ճանապարհ է անցել, ու այդ ընթացքում ներդրել է ծախսերի հայտարարագրման համակարգ, և ծախսերը հանելուց հետո հարկում են […]

̰
Կառավարությունը քննարկում է հարստությունը հարկելու տարբերակները

15:20 07.06.2019

Եկամտահարկի համահարթեցումը ազդելու է ցածր աշխատավարձ ստացողների վրա։ Արդյո՞ք դա արդար է այն դեպքում, երբ կառավարությունում նախկինում քննարկվում էր հարստությունը՝ շքեղ առանձնատներն ու մեքենաները հարկելու, շքեղության հարկ մտցնելու տարբերակը։ ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այս մասին ֆինանսների նախարարի տեղակալին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Արման Պողոսյանը ասաց, որ համաձայն է՝ պետք է հարկվի հարստությունը։ Այս […]

̰
Ստիպված ենք ընդհատել մեր նիստերը՝ այս նիստին վազելու համար․ Թանդիլյանը դժգոհեց արտահերթից

13:33 07.06.2019

Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են 2018 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվությունները՝ ըստ ոլորտների։ Բայց, քանի որ Ազգային ժողովն այսօր սկսել է արտահերթ լիագումար նիստ, հանձնաժողովային այդ նիստերն անցկացվել են շտապողականությամբ, իսկ որոշ զեկույցներ ուղղակի հետաձգվել են։ Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, որ համանախագահում էր հանձնաժողովային նիստերը, այսօր ԱԺ […]

̰
Վանեցյանի հեռախոսը «ԱԱԾ» ծրագրի շնորհիվ պաշտպանված է գաղտնալսումներից

15:57 05.06.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից խորհրդարանում այսօր ընթացող լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացահայտված են Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի արտահոսքի աղբյուրները: «Հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի արտահոսք տեղի ունեցել: Այն, որ երևույթն անընդունելի է, փաստ է, բայց արդյո՞ք […]

̰
Եթե կանխատեսել եք ու գերակատարել եք ցուցանիշը, ապա լավ չեք կանխատեսել․ Թանդիլյան

12:40 05.06.2019

Հայաստանի արտահանում-ներկրում հարաբերակցությունը -15 տոկոս է․ ներկրումը գերակշռում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Նա չհամաձայնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն պնդման հետ, որ արդեն իսկ լավ է, որ կանխատեսվել է տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշ, քան իրականում աճել է տնտեսությունը։ Թանդիլյանի խոսքով՝ դա դեռ չի նշանակում, […]

̰
Չնայած ՀՆԱ աճին՝ մեր երկրում կյանքի որակի փոփոխություն այդպես էլ տեղի չի ունենում․ Թանդիլյան

12:08 05.06.2019

Ազգային ժողովում 2018 թվականի Հայաստանի բյուջեի կատարման մասին ֆինանսների նախարարի հաշվետվությունից հետո ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ չնայած ներկայացված ցուցանիշներին ու ՀՆԱ աճին, Հայաստանի կյանքի որակի փոփոխություն չի լինում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ համաշխարհային տնտեսությունը 2018 թվականին աճել է 3,6 տոկոսով, Եվրամիությանը՝ 2,1 տոկոսով, ԵԱՏՄ-ում՝ 2,5 տոկոսով։ Ջանջուղազյանն առաջարկեց […]

̰
Պարո՛ն Ջանջուղազյան, Դուք ո՞ւմ կողմից եք. Մանե Թանդիլյանը՝ ֆինանսների նախարարին

12:02 05.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ աշխատավարձերն ու թոշակներն այդպես էլ չբարձրացան: Ջանջուղազյանը նշեց՝ միանում է այն փաստի արձանագրմանը, որ աշխատավարձ չի բարձրացել, իսկ թե երբ կբարձրանա՝ հիշեցրեց, որ լրացուցիչ բյուջետային միջոցների մի մասն ուղղվելու է որոշակի […]

̰
Գնացիք հարցի լուծման վատագույն ճանապարհով. Մանե Թանդիլյան

15:10 31.05.2019

ԱԺ-ում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացված նաև «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին խնդրահարույց նախագիծը, որն ավելի հայտնի է «Ցեմենտի մասին նախագիծ անունով: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է պետտուրք չսահմանել կլինկերի նկատմամբ, իսկ ցեմենտի նկատմամբ սահմանված պետտուրքը նախապես հաշվարկված 22 000 դրամից իջեցնել 14 հազարի: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այս մասին […]

̰
Ինձ չհաջողվեց Ձեզ համոզել, որ տնտեսական ցուցանիշներն անկում չեն ապրում․ Ավինյանը՝ Թանդիլյանին

19:26 29.05.2019

Ի՞նչ է արվում շինարարության ոլորտում անկում թույլ չտալու համար։ Սա էր պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը, որ նա ուղղեց կառավարությանը։ Նա ասաց, որ շինարարության և հատկապես բնակարանաշինության հարցում հստակ սպասելիքներ կան։ Թանդիլյանին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ կապիտալ ներդրումների ոլորտում կան վարկային համաձայնագրեր, որ կնքվել ու մնացել են թղթի վրա։ Հիմա, ըստ Ավինյանի, ծրագրեր […]

̰
Բոլորը համաձայն են՝ խնդիրը կա. Թանդիլյանն առաջարկում է քննարկել կենսաթոշակային բարեփոխումները

11:32 29.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, խորհրդարանում անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, նշեց. «Վստահ եմ, բոլորը համաձայն են, որ խնդիրը առկա է: Նույնականացման մեխանիզմներ կան, որ պետք է քննարկվեն, իսկ որտե՞ղ, եթե ոչ այս դահլիճում: Ի վերջո, կարող ենք քննարկման արդյունքում գտնել ավելի լավ լուծում, քան կա, կարող են ժամկետներ փոխվել, այստեղ […]

̰
Պետք է որոշենք, որ սա չի կրկնվելու, կամ իմանանք, որ լավ բան չենք անում. Մանե Թանդիլյան

13:10 22.05.2019

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց՝ իրականում իսկապես սպասում էր, թե ինչպիսի լուծում է ի վերջո կառավարությունը գտնելու վատթարացող նորմի կիրառման առումով: «Հարկային օրենսգրքի փոփոխության նախադեպը, որով ընտրովի փոփոխություն ենք անում՝ վատթարացնող նորմը ավելի շուտ կիրառության մեջ դնելու համար, կարծում եմ՝ […]

̰
Մենք պատրաստ ենք աջակցել դատաիրավական համակարգի փոփոխություններին. Թանդիլյան

13:06 21.05.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատաիրավական համակարգը բարեփոխման պետք է ենթարկվի, և իրենց խմբակցությունը պատրաստ է աջակցել այդ պրոցեսներին: «Մեր խմբակցությունը պատրաստ է իր ամբողջ գիտելիքներով աջակցել, սատարել և դա իրողություն դարձնել: Փաստացի մեկ տարի ոչինչ չի արվել: Մենք մտավախություն ինչում էինք հայտնում, որ այն, ինչ […]

̰
Վեթթինգը պետք է իրականացվեր առաջին իսկ օրը, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն. Թանդիլյան

12:22 21.05.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախաձեռնության նպատակների մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Կարծում եմ` մենք արձանագրում ենք, որ արտառոց իրավիճակ է և բազմաթիվ հարցեր կան, որ ԱԺ տիրույթում կարող են քննարկվել, եթե չասեմ, որ հենց […]

̰
Ազգային ժողովում քննարկում են գնաճի մասին հաղորդումն ու այլ հարցեր

10:43 21.05.2019

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել մի շարք օրենսդրական նախագծեր ու հաղորդումներ քննարկելու համար։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի ղեկավարությամբ հանձնաժողովը քննարկում է հետևյալ հարցերը․ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի մայիսի 29 գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի՝ երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու […]

̰
Թանդիլյանը դեմ է բանկային գաղտնիքները քննիչի մեկ գրությամբ բացահայտելուն․ դա կխաթարի բանկային կայունությունը

14:29 10.05.2019

Խորհրդարանում գլխավոր դատախազության 2018 թվականի հաղորդման քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը դեմ հանդես եկավ դատախազության այն պնդմանը, թե բանկային հաշիվների մասին տեղեկությունը պետք է հնարավոր լինի ստանալ նաև այն դեպքերում, երբ անձը դեռ կասկածյալ կամ մեղադրյալ չէ։ Թանդիլյանը պարզաբանեց, որ բանկային գաղտնիքի մասին կարգավորումները դեռ 1996 թվականից են ընդունվել ու գրեթե չեն փոփոխվել, ինչի […]

̰
Բազմաթիվ ընտանիքների անհարմար է դպրոց ընդունվող երեխային էլեկտրոնային ձևով գրանցելը․ Թանդիլյան

20:31 08.05.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ դպրոց ընդունվող երեխայի գրանցման համակարգը փոխելն ու էլեկտրոնային դարձնելը բազմաթիվ ընտանիքներին անհարմարություններ է պատճառել։ Նա, որպես օրինակ, բերեց այն դեպքերը, երբ ընտանիքներն ուզում են երկրորդ երեխաներին տանել առաջինի գնացած դպրոց, կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ են, ու […]

̰
Ո՞ր ուսուցիչների աշխատավարձերն են բարձրանալու. պարզաբանում ԱԺ-ում

19:02 08.05.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ թեև հայտարարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են, բայց ԿԳՆ ենթակայության տակ են միայն ավագ դպրոցները, իսկ հիմնականները մարզպետարանների ենթակայության տակ են, և ֆինանսավորումն իրականացվում է աշակերտների թվի համամասնությամբ։ Թանդիլյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ ի՞նչ մեխանիզմ են աշխատեցնելու, որ բոլորի […]

̰
Վարկային կազմակերպությունների վարկերը փաստացի հասնում են 100-150 տոկոսի․ պատգամավոր

15:17 07.05.2019

Հայաստանում թեև սահմանվում է, որ 24 տոկոսը վարկի առավելագույն տոկոսն է, բայց վարկային կազմակերպությունները կից ծախսերի միջոցով այդ վարկերի տոկոսները փաստացի հասցնում են 100-150 տոկոսի։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ նշեց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը և իր նախագիծը ներկայացնող Մանե Թանդիլյանին հարցրեց՝ ի՞նչ կարելի է անել սրա դեմ: Թանդիլյանը հաստատեց, որ այդ խնդիրն իրոք առկա է, […]

̰
«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը պետք է բարձրացվի. Թանդիլյան

14:56 07.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը խորհրդարանում ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի վերաբերյալ առաջարկ: Պատգամավորը նախ ներկայացրեց ընթացիկ իրավիճակը: Նա հայտնեց, որ ներկայում օրենքի պահանջները կիրառվում են 100 հազար դրամից մինչև 10 մլն դրամ սպառողական վարկերի վրա, համաձայն որի՝ այն քաղաքացիները, ովքեր կնքում են գումարային այս հատվածի պայմանագիր, ունեն […]

̰
Այս օրենքը մեսիջ է, քաղաքական պատասխանատվության ընկալում. Մանե Թանդիլյան

14:33 22.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, խոսելով «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի վերաբերյալ, նշեց՝ այս օրենքն ավելին է, քան պարզապես օրենքը: «Այն, որ այս օրենքը հաղորդագրություն է, մեսիջ, քաղաքական պատասխանատվության ընկալում, դա ակնհայտ է, որևէ մեկը կասկածի տակ չի դնում օրենքի կարևորությունը: Մենք […]

̰
Կառավարության կամքի վրա կասկած չունեմ, բայց ցանկալի կլիներ ժամկետներ նշվեին. Մանե Թանդիլյան

13:41 22.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կարևորեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Նա ասաց՝ ցանկալի կլիներ, որ ժամկետներ նշվեին: «Ես կասկած չունեմ կառավարության կամքի վրա` սա իրականացնելու, բայց կուզեի իմանալ՝ ինչքա՞ն ժամանակում է սա իրականացվելու»,- հետաքրքրվեց նա: Թանդիլյանը նշեց՝ գրված է, որ […]

̰
Խորհրդարանն ընդունեց բուռն քննարկումների առարկա դարձած նախագիծը

13:45 19.04.2019

Խորհրդարանում քննարկման դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Պատգամավորներին տեղեկացրին՝ քվեարկվող նախագծով կլինկերը չի հարկվում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց՝ իրենք չեն ասում, թե նախագիծը բոլոր խնդիրները […]

̰
Պաշտպանել տեղական արտադրողի՞ն, թե՞ էժան արտադրանքը․ Թանդիլյանը՝ ցեմենտի հարցի մասին

12:28 19.04.2019

Պետք է զերծ մնալ քաղաքական էմոցիոնալ տեքստերից և տարբեր տեսակի շահերից։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ելույթ ունենալով իրանական ցեմենտի վրա տուրք սահմանելու ֆոնին ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների հակադիր դիրքորոշումներին։ Թանդիլյանի խոսքով՝ այսպիսի խնդիրներ ծագելու են նաև այլ ոլորտներում և առաջանալու է հարց․ «Արդյո՞ք մենք պետք է պաշտպանենք և […]

̰
BACK_TO_TOP