17:35 12.02.2024
Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը ծանրամարտի Բահրեյնի հավաքականի կազմում դարձել է Ասիայի փոխչեմպիոն ու ապահովել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) 29-ամյա գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել է 443 կգ (207+236) արդյունք։ Մինասյանը մեկ կիլոգրամ է զիջել չեմպիոնի տիտղոսը նվաճած Ման Ասադին՝ 444 կգ (192+252)։
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 15 կգ գերազանցել է սիրիացի ծանրորդին, որը հրում վարժությունում հաղթել է մեծ առավելությամբ ու սահմանել Ասիայի ռեկորդ։ Ման Ասադը վնասվածքի պատճառով մրցահարթակ դուրս չէր եկել 14 ամիս։
Ասիայի նախորդ երկու առաջնություններում Գոռ Մինասյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։ Նա 2022 թվականին է փոխել մարզական քաղաքացիությունը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մինասյանը դարձել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում21:03 18.05.2025
Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...
20:43 18.05.2025
Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...
20:21 18.05.2025
Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումներըԱմերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...
20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...
20:00 18.05.2025
Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...
19:35 18.05.2025
Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ինՄայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […] ...