Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+32.09 oC

Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել

21:19 12.02.2024

Հաագայում Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը փետրվարի 12-ին արգելել է կառավարությանը F-35 կործանիչների մասեր ուղարկել Իսրայելին` Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողության պատճառով, այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։

«Չի կարելի հերքել այն ակնհայտ ռիսկը, որ F-35-ի արտահանվող մասերը կարող են օգտագործվել մարդու իրավունքների լուրջ խախտումների ժամանակ», – ասվում է դատարանի որոշման մեջ:

Պաշտպանական կողմի իրավաբաններն, իրենց հերթին, նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն կկարողանա ինքնուրույն, առանց Նիդեռլանդների ծառայություններին դիմելու, F-35-ի համար պահեստամասեր ուղարկել Իսրայել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում

18:24 02.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում: «Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ.15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Մեքենանների կանգառը կարգելվի նաև, Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա -Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սրբ. Գրիգոր Լուսավորչի […] ...

Արման Խաչատրյանը նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18:19 02.06.2025

Արման Խաչատրյանը նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանին, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանապետությունում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներին

18:12 02.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։ Ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր գնահատել է նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ […] ...

Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեին

18:06 02.06.2025

Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում ADXC-10 մրցաշարի շրջանակներում գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի հետ: Ծառուկյանը Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել է 5-րդ ռաունդում խեղդող հնարքով: 28-ամյա Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: ...

SHANTNEWS

18:00 02.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին

17:55 02.06.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։ Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել […] ...

BACK_TO_TOP