22:36 15.02.2024
Վաղ փուլերում քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանիշների, ուստի, եթե մարդը ցավ չունի, դա չի երաշխավորում, որ նա քաղցկեղ չունի, զգուշացրել է ուռուցքաբան Խամիս Մագոմեդովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է քաղցկեղի մասին մի քանի հայտնի միֆ։
Մագոմեդովան առաջին հերթին անհիմն է անվանել չարորակ ուռուցքների վարակիչ լինելու տեսությունը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, որոշ վարակներ կարող են խթանել քաղցկեղի զարգացումը։ Մասնավորապես, մարդու պապիլոմավիրուսի (HPV) շտամները կարող են հանգեցնել արգանդի վզիկի, հեշտոցի, հետանցքի, առնանդամի, ինչպես նաև կոկորդի քաղցկեղի:
Էպշտեին֊Բարր վիրուսը կարող է առաջացնել լիմֆոմայի զարգացում, հեպատիտ B և C-ն մեծացնում է լյարդի չարորակ ուռուցքների վտանգը, Helicobacter pylori բակտերիան կարող է առաջացնել ստամոքսի քաղցկեղի զարգացում:
Ինչպես նաև, ըստ Lenta.ru-ի զրուցակցի, առասպել է, որ քաղցկեղը ժառանգաբար չի փոխանցվում։ Ուռուցքների միայն հինգ տոկոսի աճը պայմանավորված է գենետիկ գործոններով։ Հիվանդանալու հավանականության մեջ էական դեր է խաղում հիվանդի տարիքը, ուռուցքների որոշ տեսակների դեպքում՝ սեռը, պարզաբանել է ուռուցքաբանը։ Կաթնագեղձերի չարորակ նորագոյացությունները, ավելացրել է նա, ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ։
Ալկոհոլի օգտագործումը մեծացնում է բերանի խոռոչի, ստամոքս-աղիքային տրակտի և միզապարկի ուռուցքների առաջացման վտանգը։Բացի այդ, սննդակարգը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը ազդում են քաղցկեղի առաջացման վրա։
Նաև, չնայած տարածված թյուր կարծիքին, քաղցկեղը կարելի է բուժել, վստահեցրել է Մագոմեդովան։ Հիվանդությունից ազատվելու հեռանկարը կախված է վաղ ախտորոշումից, բուժման հնարավորինս արագ մեկնարկից, հիվանդության ծանրությունից, ուռուցքի տեսակից և տեղայնացումից և հիվանդի մոտ քրոնիկական հիվանդությունների առկայությունից:
Բժիշկների գնալուց հրաժարվելը, քանի որ ոչինչ չի ցավում, ուռուցքաբանը խիստ վտանգավոր սխալ է անվանել։ Նա բացատրել է, որ սկզբնական փուլում ուռուցքը կարող է զարգանալ ասիմպտոմատիկ։ Ցավն առաջանում է, երբ ուռուցքը մեծանում է չափերով և սեղմում նյարդային վերջավորությունները։ Սա հաճախ ցույց է տալիս ուշ փուլ, որը պահանջում է համալիր բուժում:
«Եթե մարդը ցավ չունի, դա չի նշանակում, որ նա քաղցկեղ չունի։ Ուստի բոլորին անհրաժեշտ է պարբերաբար կանխարգելիչ հետազոտություններ անցնել»,- եզրափակել է Մագոմեդովան։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...