Երևանի Բագրևանդ թաղամասում BMW-ն բախվել է Infiniti-ին, Nissan-ին ու Honda-ին․ վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Երևանի Բագրևանդ թաղամասում BMW-ն բախվել է Infiniti-ին, Nissan-ին ու Honda-ին․ վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց

09:33 13.02.2024

Երեկ՝ փետրվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բագրևանդի փողոցում՝ թիվ 70 հասցեի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Infiniti մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել կայանված Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկների կողմից անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

16:20 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

BACK_TO_TOP