12:48 15.02.2024
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Հ. Պապիկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերտիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:Օպերատիվ են գործել նաև նշված բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տանելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես՝ Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի, և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Մկրտչյանն ու Սմբատ Կնյազյանը:Ասյքան շատ պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ մինչ պարեկների ժամանումը մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ճանապարհին և առաջացել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից վայրկյաններ անց ճանապարհը դարձավ երթևեկելի:
ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուՄբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի հիմնական պատճառներից մեկն այն է, որ ճանապարհին առկա է եղել փոս, որը լված է եղել անձրևաջրով, ու վարորդը, ընկենլով փոսի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
21:30 25.05.2025
Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտԳիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...