13:46 06.09.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում հայտնաբերված խախտումներից: Նա նշել է, որ այս ՊՈԱԿ-ին նախարարությունից հրահանգ էր իջեցվել` գումար փոխանցել երեք կազմակերպությունների: Հանրայինը նույն ֆիլմերը նկարել է իր միջոցների հաշվին և այլ կազմակերպության միջոցով:
«Սա կոնկրետ քրեական գործ է: Մենք արդեն հասկանում ենք` ինչ է տեղի ունեցել, երկու կողմից գրվել է, որ ծախսվել է այսքան գումար… «Մերոնք» հաղորդաշարի մասին է խոսքը: Մնացածը իրավապահները, տվյալ պարագայում` Քննչական կոմիտեն, կպարզաբանեն: Սա մի խնդիրն է, բազմաթիվ խախտումներ` գնումների, տարբեր ծախսերի հետ կապված, տենդերները փոխկապակցված մարդիկ են շահել, այսինքն` խախտումները բազմաթիվ են»,- ասաց նա:
Սանասարյանը չցանկացավ իրավական գնահատականներ հնչեցնել, ասաց, որ իրենք կատարել են լուրջ ուսումնասիրություն, 6-ից 4-ի` ավարտուն ուսումնասիրության վերաբերյալ քննչական մարմինները բարձր գնահատական են տվել, որ մակարդակով, մանրամասն աշխատանք է իրականացվել: Ծառայության պետը նշեց, որ իրենք Սփյուռքի նախարարությունում ամբողջությամբ չեն իրականացրել վերահսկողական աշխատանքներ, միայն ՊՈԱԿ-ն են ուսումնասիրել, սակայն իրենց աշխատանքի շարունակությունը կլինի և այդ, և այլ նախարարություններում ուսումնասիրություն կատարելը:
ԴԱՀԿ-ի և այլ կառույցների` կոռումպացվածի համարում ունենալու մասին Սանասարյանը չխոսեց, նա նշեց.
«Իմ գնահատականը կլինի ոչ պրոֆեսիոնալ, այս պահին ես քաղաքական ընդդիմադիր գործիչ, ակտիվ լրագրող կամ քաղաքացի չեմ, որ իմ գնահատականները ազատ հնչեցնեմ, ես պաշտոնյա եմ, որի ամեն բառի տակ պետք է լինի հիմնավորում»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...