Լեգենդար Ռաֆայել Նադալը բարձր է գնահատել «Ռեալի» նախագահի աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.67 oC

Լեգենդար Ռաֆայել Նադալը բարձր է գնահատել «Ռեալի» նախագահի աշխատանքը

22:41 15.02.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին։

«Ֆլորենտինո Պերեսը հրաշալի աշխատանք է կատարել «Ռեալի» նախագահի պաշտոնում։ Համավարակի բարդ շրջանում ու թոփ ակումբների հետ թեժ մրցակցությունում նա մեծ արդյունքի է հասել՝ ունենալով սահմանափակ ռեսուրսներ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով կարող է այդ աշխատանքը կատարել ավելի լավ, քան Ֆլորենտինոն»,- 39-ամյա Նադալի խոսքերը մեջբերում է COPE-ն։

Ռաֆայել Նադալը «Ռեալի» երկրպագու է։ Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ ապագայում նա կարող է դառնալ «արքայական ակումբի» նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում

19:15 18.05.2025

Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում

Մայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Թեհրանում

18:55 18.05.2025

Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Թեհրանում

Իրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

18:27 18.05.2025

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

ԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

18:00 18.05.2025

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

BACK_TO_TOP