Զինծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաև ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Զինծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաև ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը

12:50 20.02.2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը:

«Խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են ե՛ւ մարտական հերթապահությանը, ե՛ւ մարտական առաջադրանքների կատարմանը: Հաճախ առաջադրանքների կատարման ընթացքում նրանք հրաժարվում են պարտականությունների կատարումից կամ որոշակի կարգով խախտում են զինվորական ծառայության սահմանված կարգը: Քանի որ աշխարհազորայինները զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն, հնարավոր չի լինում նրանց քրեական պատասխանատվության ենթարկել»,- ընդգծել է պատգամավորը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ հարցը ներկայացնելիս: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկներ չեն եղել:

Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը կարեւորել է փոփոխությունն ու առաջարկել կողմ քվեարկել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ հայտնել է Կառավարության դրական դիրքորոշման մասին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ խնդիր կա թե՛ իրավապայմանագրային հարաբերությունների դաշտում, թե՛ զինված ուժերում այս ինստիտուտն առավել արդյունավետ իրացնելու տեսանկյունից:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով զինված ուժերի համար անհրաժեշտ է հստակ զինվորական կարգուկանոնի պահպանում բոլոր հատվածներում, նաեւ՝ միատեսակ պատասխանատվություն: «Եթե մենք զինվորական ծառայության մեջ գտնվող 18 տարեկան զինվորականին ենթարկում ենք պատասխանատվության, օրինակ, թմրանյութ օգտագործելու համար, ապա անտրամաբանական կլիներ ավելի հասուն տարիքում գտնվող կամավորությամբ զինված ուժերի կազմում հայտնված անձին ազատել նման պատասխանատվությունից»,- ընդգծել է նա:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP