Գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնվել է

15:33 20.02.2024

Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնվել է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջպահության նախարարությունը։

Մարզային բնակչության համար ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով այսուհետ ծրագիրը կգործի նաև «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

«Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ պացիենտներին «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում կիրականացվի ներերակային թրոմբոլիտիկ թերապիա` «Գյումրու բժշկական կենտրոնի» կաթվածի թիմի մասնագետների ցուցումով՝ կիրառելով «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող հեռաբժշկության բաղադրիչը, որից հետո` հետագա բուժօգնության կազմակերպման նպատակով, պացիենտը կտեղափոխվի «Գյումրու բժշկական կենտրոն»:

Սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների դեպքում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող անվճար բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 770 պացիենտ:

Ծրագրում ընդգրկվելու հիմք է պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

Այսպիսով, Առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

22:10 04.05.2025

AP. Պորտուգալիայի իշխանությունները մտադիր են վտարել 18 հազար անօրինական միգրանտների

Պորտուգալիայի կառավարությունը նախատեսում է արտաքսել երկրում առանց օրինական հիմքերի ապրող 18 հազար օտարերկրացու։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում նախարարի պատվիրակ Անտոնիո Լեյտաո Ամարուին։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները նախնական հրամաններ կուղարկեն օտարերկրացիներին՝ պահանջելով 20 օրվա ընթացքում կամովին լքել Պորտուգալիան։ Ծանուցումները կսկսեն ուղարկել հաջորդ շաբաթ, առաջին փուլում դրանք կստանա 4,5 հազար մարդ։ ...

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

21:55 04.05.2025

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցել է 6 երկրի 108 մարզիկ: Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը: Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան […] ...

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

21:50 04.05.2025

Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը Գազայում բացարձակ հաղթանակի կհասնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բացարձակ հաղթանակի կհասնի Գազայի հատվածում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմում։ «Իսրայելը պատերազմը չի ավարտել։ Մենք Գազայում կհասնենք բացարձակ հաղթանակի։ Մենք դրանից ոչ մի րոպե չենք հրաժարվի և կիրականացնենք այս գործողությունը մեր շատ հզոր բանակի հետ։ Գազայի հատվածում ինտենսիվ մարտեր են ընթանում։ Իսրայելը «աշխատում է կարգավորման պլանի վրա» […] ...

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

21:28 04.05.2025

Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի և երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ «Մի քանի ժամից մենք կլինենք սիրելի Ռուսաստանում՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի և մեր երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակի տոնակատարություններին։ Կուբան մայիսի 9-ին ներկա կլինի Կարմիր հրապարակում։ Դա պատիվ է»,- գրել […] ...

BACK_TO_TOP