Կկարգավորվեն հարկային և մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Կկարգավորվեն հարկային և մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները

12:31 21.02.2024

Գործող կարգավորումներով ՊԵԿ համակարգում պաշտոնների համալրումը ենթադրում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջոցով իրականացվող հաջորդող փուլերով գործընթաց: Կարող է կազմակերպվել պատրաստման դասընթաց, սակայն մասնակցության դիմումները քիչ լինեն կամ պատրաստման դասընթացի արդյունքում այն հաջողությամբ հաղթահարեն ու թեկնածուի ցուցակներում ընդգրկվեն այնքան մասնակիցներ, որոնց թիվը բավարար չլինի ՊԵԿ-ում առկա թափուր պաշտոնները համալրելու համար: Հնարավոր են դեպքեր, երբ թեկնածուների ցուցակում ընդգրկված մասնակիցը պաշտոնի նշանակման համար հարցազրույցի փուլը չհաղթահարի:

«Հարկային ծառայության մասինե»եւ «Մաքսային ծառայության մասին» ու կից օրենքներում առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացնելիս այս խնդիրների մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Առաջարկվող լրացումներով հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչեւ նշված օրենքներով սահմանված կարգով այդ պաշտոնները զբաղեցվելը դրանք կարող են զբաղեցնել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձինք:

Անցումային դրույթներում ամրագրվել է, որ 2024 թվականի հունվարի մեկից հետո հարկային, մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկերում ընդգրկված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարկային ու մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարելու դեպքում թեկնածուն կարող է նշանակվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով: Այս կարգավորումը գործելու է մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը: Հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները եւս կկարգավորվեն «Քաղաքացիական ծառայության մասին« օրենքով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

08:40 26.05.2025

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

08:25 26.05.2025

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

Ռուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

08:16 26.05.2025

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 26.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Օգնության են հասել փրկարարները

08:00 26.05.2025

Օգնության են հասել փրկարարները

Մայիսի 25-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» […] ...

BACK_TO_TOP