Կրեմլը արձագանքել է Բրիտանիայի նոր մեղադրանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Կրեմլը արձագանքել է Բրիտանիայի նոր մեղադրանքներին

18:55 06.09.2018

Կրեմլում հերքում են Մեծ Բրիտանիայի` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու գործում ունեցած մասնակցության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է  РИА Новости-ին:

«Ռուսաստանը չի ունեցել և չունի  ոչ մի ընդհանուր բան Սոլսբերիի դեպքերի հետ», – ասել է Պեսկովը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում երկրի ղեկավարությանն ուղղված ցանկացած մեղադրանք:

 «Երեկ Տիկին Մեյը խոսում էր Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցության մասին: Մենք ևս մեկ անգամ հայտարարել ենք, որ ոչ բարձրագույն իշխանությունը, ոչ ավելի ցածր ղեկավարությունը, ոչ էլ որևէ պաշտոնատար անձ որևէ կապ չունեն Սոլսբերիի դեպքերի հետ: Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող, այդ առումով ցանկացած մեղադրանք անթույլատրելի է»,- նշել է Պեսկովը:

ՌԴ նախագահի խոսնակը նշել է նաև, որ բրիտանական կողմից հարցումը ստանալուց հետո Ռուսաստանը կկարողանա ինչ-որ գործողություններ ձեռնարկել կասկածյալների նկատմամբ:

«Բրիտանական կողմը հրաժարվել է դրանից: Որպեսզի մենք կարողանանք ինչ-որ բան անել այդ ուղղությամբ, անհրաժեշտ է ստանալ այդ հարցումը: Սա սովորական միջազգային փորձ է: Բանն այն է, որ ԶԼՄ-ների հրապարակումները և խորհրդարանում արված հայտարարությունները չեն հանդիսանում այդ հարցումը և չեն կարող հանդիսանալ»,- պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ բրիտանական ոստիկանությունը պնդում է, թե ունի բավարար ապացույցներ, որպեսզի մեղադրանք առաջադրի ՌԴ երկու քաղաքացիների՝ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի դեմ` Սոլսբերիում Նովիչոկ նյութի օգտագործման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

BACK_TO_TOP