21:12 28.02.2024
Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կարծիք է հայտնել ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի՝ երևանյան ակումբ տեղափոխվելու մասին:
«Դենիսը լավ ֆուտբոլիստ է: Լավ է, որ նա տեղափոխվել է «Ուրարտու» և կօգնի թիմին: Գիտեմ, որ Գլուշակովը ցանկանում է խաղալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, բայց Դուբայում վերջերս կայացած հավաքները ցույց տվեցին, որ հայկական ու ռուսական թիմերի միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ:
Դենիսը շատ լավ քայլ է կատարել, հիմա նա կարող է լավ մարզավիճակ հավաքել: Աստված տա, որ նա մնա այստեղ: Նա փորձառու ֆուտբոլիստ է և կարող է օգնել հայկական ֆուտբոլին:
Չեմ կարծում, թե նրա տարիքը խնդիր կդառնա: Ամբողջ աշխարհում հիմա ավելի երկար են խաղում: Եթե նախկինում 35 տարեկանում ավարտում էին կարիերան, հիմա հանգիստ խաղում են մինչև 40 տարեկան»,- championat.com-ի հետ զրույցում ասել է «Ուրարտուի» ակադեմիայի ղեկավարը:
Դենիս Գլուշակովը կարիերայի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ խաղալով Մոսկվայի «Լոկոմոտիվում» և «Սպարտակում», ինչպես նաև «Ախմատ», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ 37-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» կազմում 2016/17 մրցաշրջանում հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև դարձել է Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։
Ռուսաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։ Ազգային թիմի կազմում նա անցկացրել է 57 հանդիպում ու դարձել 5 գոլի հեղինակ։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում18:55 18.05.2025
Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել ԹեհրանումԻրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...
18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...
18:00 18.05.2025
Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ ԱրաղչիԻրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...
17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետԹեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...
17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...