Գիտնականները հաշվարկել են, թե աշխարհում քանի մարդ է տառապում գիրությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գիտնականները հաշվարկել են, թե աշխարհում քանի մարդ է տառապում գիրությամբ

22:59 09.03.2024

Ավելի քան 1500 գիտնականներից բաղկացած միջազգային թիմը պարզել է, որ գեր երեխաների, դեռահասների և մեծահասակների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1 միլիարդը: Այս մասին ասվում է The Lancet գիտական ​​ամսագրում հրապարակված վերլուծական զեկույցում։

Հետազոտության համաձայն՝ երեխաների և դեռահասների շրջանում գիրության համաշխարհային մակարդակը քառապատկվել է 1990-ից մինչև 2022 թվականը:

Մեծահասակների շրջանում գիրության մակարդակը կանանց մոտ կրկնապատկվել է, իսկ տղամարդկանց մոտ՝ գրեթե եռապատկվել: Ընդհանուր առմամբ 159 միլիոն երեխա և դեռահաս ու 879 միլիոն մեծահասակ (504 միլիոն կին և 374 միլիոն տղամարդ) ապրել են գիրությամբ 2022 թվականին:

2022 թվականին թերքաշի և գիրության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրները եղել են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ավազանի երկրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան:

«Շատ տագնապալի է, որ գիրության համաճարակը, որն ակնհայտ էր 1990 թվականին աշխարհի մեծ մասի մեծահասակների շրջանում, այժմ ազդում է դպրոցահասակ երեխաների և դեռահասների վրա: Միևնույն ժամանակ, հարյուր միլիոնավոր մարդիկ դեռևս տառապում են թերսնումից, հատկապես աշխարհի ամենաաղքատ մասերում։ Թերսնման երկու ձևերի դեմ հաջողությամբ պայքարելու համար կենսականորեն կարևոր է զգալիորեն բարելավել առողջ, սննդարար սննդի հասանելիությունը», – ասում է հետազոտության ավագ հեղինակ, պրոֆեսոր Մաջիդ Էզզաթին Լոնդոնի Կայսերական քոլեջից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

13:25 04.05.2025

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP