09:10 08.03.2024
Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Այս առիթով պաշտոնատար անձինք, մասնավորապես տղամարդիկ, շնորհավորանքներ են հղել կանանց՝ շեշտելով կնոջ դերն ու կարևորությունը հասարակության մեջ: Մասնավորապես ի՞նչ մաղթանքներ են հղել նրանք այսօր, ներկայացնում ենք ստորև.
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մաղթում է.
«Սիրելի աղջիկներ եւ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ միջազգային տոնի՝ մարտի 8-ի առիթով: Այսօրվա պես միշտ եղեք ջերմ և արևոտ»:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղում Կանանց տոնի առթիվ.
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպիտով ու երջանիկ, շրջապատող աշխարհը ձեր սիրով ու հմայքով ավելի գեղեցիկ ու հանդուրժող դարձնեք, ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ, իսկ ձեր ընտանիքներում միշտ ջերմ և սիրով լցված մթնոլորտ լինի:
Այս գեղեցիկ օրը ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում և հիշեցնում, որ միայն այսօր կանանցից ու աղջիկներից՝ մետրոպոլիտենով երթևեկելու ուղեվարձ չի գանձվի»։
ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված ուղերձում ասում է.
«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում գարնանային ջերմություն և ժպիտներ։
Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և պատասխանատու աշխատանքի համար։
Կարևորագույն ներդրում ունենալով ծառայության բարդ և պարտավորեցնող գործում, ընդգրկված լինելով տարբեր օղակներում՝ վարչարարությունից մինչ հրշեջ-փրկարարական ջոկատ, աղետի վայրում պայքար մղելով մարդկային կյանքերի փրկության համար, դուք մշտապես մեր կողքին եք՝ բարձր պատրաստականությամբ և ոգևորությամբ, անսահման նվիրումով և հոգատարությամբ կատարելով ձեր ծառայողական պարտականությունը, միաժամանակ պահպանելով կանացիությունը, հեզությունն ու նրբագեղությունը։
Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ»:
ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն իր ուղերձում նշել է.
«Սիրելի՛ գործընկերուհիներ,
Շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Ձեր ներդրումը հասարակական կարգի ապահովման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում անուրանալի է: Ավելին՝ հենց ձեր պրոֆեսիոնալիզմի, մարդկային ու մասնագիտական որակների, ձեր ներկայությամբ պայմանավորված աշխատանքային մթնոլորտի շնորհիվ են հաճախ գրանցվում այն արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում:
Համոզված եմ, որ նույն նվիրումով ու եռանդով շարունակելու եք ձեր հայրենավեր գործը՝ հանուն մեր երկրի և քաղաքացու բարօրության: Վստահ եմ, որ, ինչպես միշտ, լավագույն կերպով զուգորդելու եք ծառայողական և ընտանեկան պարտականությունները՝ լինելով և՛ պրոֆեսիոնալ ծառայակից ու հրաշալի գործընկեր, և՛ ընտանիքի հիմնասյուն ու հոգատար մայր:
Կրկին շնորհավորելով մեր կին ծառայակիցներին, մեր կին վետերաններին, մեր մայրերին, կանանց ու դստրիկներին՝ մաղթում եմ հաջողություն բոլոր գործերում, խաղաղություն և ամենայն բարիք: Երջանկություն բոլորիդ»:
ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել կանանց՝ նշելով.
«Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում:
Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը, նրան դարձնում բռնության զոհ:
Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է:
Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։
Թո´ղ երջանիկ օրերը, բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը»:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...