23:15 08.03.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող քաղաքացին։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Աֆրիկյանը, ով այս տարվա փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․-ի 44-155 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Ոստիկանները պարզում են, որ նա գտնվում է Կոտայքի մարզում. ոստիկանական մի քանի խմբեր մեկնում են Կոտայքի մարզ և պարզում, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի է։
Արդեն մարտի 1-ին Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Խաժակ Թովմասյանին պատկանող բենզալցակայանում հայտնաբերվում է կերպարանափոխված Հ․ Աֆրիկյանը և բերման է ենթարկվում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս տարվա հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և ոստիկանության Մեծամորի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծամոր քաղաքում անհայտ անձը դանակահարել է Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Գևորգյանին։ Դեպքի վայր են մեկնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ էլ ճշտվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և պարզվում է, որ ժամը 01։40-ի սահմաններում Գ․ Գևորգյանը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Անահիտ Կ․-ի ընկեր, ոմն Հովոյի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ․ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ ոմն Հովոն հանդիսանում է Հ․ Աֆրիկյանը, ով նույն օրը իր քրոջ ամուսնու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով եկել է Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի նշված շենք, որտեղ նկատել է, որ իր ընկերուհու հետ զրուցում է Գ․ Գևորգյանը։ Նա մոտեցել է նրանց, ապա սկսել վիճաբանել, որի ժամանակ էլ գործի է դրել իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկան, ապա դեպքի վայրից դիմել է փախուստի։ Նույն օրը ոստիկանները հայտնաբերել են Հ․ Աֆրիկյանի քրոջ ամուսնուն և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Օրեր անց Հ․ Աֆրիկյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...