22:11 09.03.2024
Կանադացի գիտնականները երկրի ընդերքում ջրի պաշարներ են հայտնաբերել։ Հաշվարկների համաձայն՝ մեր մոլորակի ընդերքը պարունակում է 43,9 միլիոն խորանարդ կիլոմետր ջուր։ Այն ավելի շատ ջրային ռեսուրս է, քան Երկրի բոլոր սառցադաշտերը միասին վերցրած: Հետազոտությունը հրապարակվել է «Geophysical Research Letters» գիտական ամսագրում:
Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդայի սառույցները պարունակում են 27 միլիոն խորանարդ կիլոմետր ջուր, իսկ Գրենլանդիայի սառցադաշտերը՝ 3 միլիոն խորանարդ կիլոմետր: Երկրի մնացած սառցադաշտերը պարունակում են 158 հազար խորանարդ կիլոմետր:
Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ երկրակեղեւի վերին շերտերում կային 22,6 միլիոն խորանարդ կիլոմետր ջրային ռեսուրսներ՝ ստորերկրյա ջրերի տեսքով։
Նոր ուսումնասիրությունը ավելի քան կրկնապատկում է այդ գնահատականը` վերլուծելով ոչ միայն ցածր ծակոտկենությամբ բյուրեղային ապարները, ինչպիսիք են գրանիտը, այլև ավելի ծակոտկեն նստվածքային ապարները:
Ստորերկրյա մակերեսային ջրերը հիմնականում թարմ են, օգտագործվում են խմելու և ոռոգման համար: Ի հակադրություն, խոր ստորերկրյա ջրերը աղի են և չեն կարող հեշտությամբ շրջանառվել կամ հոսել դեպի մակերես, ինչը մեծապես կտրում է այն մոլորակի մնացած ջրից, նշել են հետազոտության հեղինակները:
Գիտնականները պարզաբանել են, որ օվկիանոսները մնում են երկրի ամենամեծ ջրամբարը՝ 1,3 միլիարդ խորանարդ կիլոմետր ջրով:
Նշենք, որ ավելի վաղ գիտնականները հայտարարել էին երկրի վրա ստորերկրյա ջրերի սպառման սպառնալիքի մասին։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...