12:42 07.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված սեպտեմբերի 6-ին իր ուղիղ եթերի հետ: Նա գրել է, որ ուղիղ եթերի մի հատվածը բազմիցս մեջբերվել է, բայց կան փոփոխված բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել և սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Վարչապետը տեղադրել է ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում:
«Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, և ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, չնայած կարծում եմ՝ դա հիշեցնելու կարիք չկա, չէ՞, ժողովուրդ, որ ես ինձ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում և աշխատասենյակում համարում եմ ձեր ներկայացուցիչը:
Իմ այստեղ լինելը իմաստավորվում է, իմաստավորվել է և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով և ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, որոշողը լինելու եք միայն ու միայն դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը, պիտի երաշխավորեմ, քանի դեռ վարչապետ եմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, իսկ էն պահին երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...