21:44 06.04.2024
Շատ տարածված սովորություններ կարող են երիկամների հիվանդություն առաջացնել: Նեֆրոլոգ Լյուդմիլա Մերկուշևայի խոսքով՝ աղի և քաղցր ըմպելիքներից կախվածությունը վնասակար է։ Սննդի մեջ շատ աղը բարձրացնում է արյան ճնշումը և ավելի շատ ծանրաբեռնում երիկամները, ուստի խորհուրդ է տրվում օրական 3-5 գ-ից ոչ ավել աղ օգտագործել։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղցր գազավորված ըմպելիքներ խմելիս առաջանում է մեծ քանակությամբ միզաթթու, որը կարող է երիկամների հետ կապված խնդիրներ առաջացնել: Միզաթթվի ավելցուկը կարող է նաև առաջացնել հոդատապային արթրիտ և խորացնել սրտանոթային ռիսկերը», – զգուշացրել է Մերկուշևան:
Նաև միզելու ցանկությունը պարբերաբար ճնշելը կարող է հանգեցնել ուրոդինամիկայի խանգարումների և միզուղիների անզսպության, իսկ քնի պակասը կխախտի օրգանիզմի վերականգնման կարևոր գործընթացները:
«Սպիտակուցներով հարուստ մթերքների չափից ավելի օգտագործումը մեծացնում է երիկամների նյութափոխանակության բեռը, ինչը կարող է հանգեցնել երիկամների վնասման: Սակայն չպետք է մոռանալ, որ սպիտակուցը անհրաժեշտ է օրգանիզմին, ավելի լավ է բժշկի հետ քննարկել օգտագործվող սպիտակուցի քանակությունը»,- նշել է բժիշկը։
Խորհուրդ չի տրվում նաեւ օրական մեկ-երկու բաժակից ավելի սուրճ խմել, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը եւ մեծ սթրես է առաջացնում երիկամների վրա, չի կարելի նաև չարաշահել ցավազրկողները։
Երիկամներին վնասող սովորությունները ներառում են նաև ալկոհոլ օգտագործելը և ծխելը:
«Մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելիս տուժում են բոլոր օրգանները, այդ թվում՝ երիկամները։ Ծխախոտը սրտանոթային, շնչառական և քաղցկեղային հիվանդությունների, վաղաժամ հաշմանդամության և մահացության զարգացման հիմնական փոփոխվող ռիսկի գործոնն է: Երիկամների վրա բացասաբար են ազդում ոչ միայն նիկոտինը, այլեւ ծխախոտի ծխի մանր ցրված բաղադրիչները»,- ասել է մասնագետը։
Նա նաև ընդգծել է, որ կանոնավոր վարժությունները կարևոր են երիկամների համար, ուստի նստակյաց աշխատանքը և ակտիվության պակասը նույնպես հանգեցնում են հիվանդությունների աճի։
Մերկուշեւան նշել է, որ ամենաօգտակար սովորությունը համարվում է առողջ ապրելակերպը, որը կարող է դանդաղեցնել ոչ միայն երիկամների ֆունկցիայի անկման տեմպերը, այլեւ գրեթե ամբողջ օրգանիզմի ծերացման գործընթացները։
19:20 13.07.2025
Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...
18:57 13.07.2025
Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...