11:41 14.03.2024
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի նախօրեին ընդունած բանաձևին:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը:
Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին:
Այս բանաձևով Եվրոպական խորհրդարանն արձանագրել է Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար:
Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,Ողջունելով Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա: Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը:
Միևնույն ժամանակ, պետք է արտահայտեմ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ: Շնորհակալություն»:
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...
10:44 11.07.2025
Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
10:30 11.07.2025
Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...