20:06 14.03.2024
Մարտի 11-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցել է Միջազգային միգրացիայի վերանայման ֆորումին։
Ֆորումի շրջանակներում միգրացիայի հարցերով ՄԱԿ-ի ցանցը կազմակերպել էր երկու բազմակողմանի խորհրդակցություն՝ նախապատրաստվելով Տարածաշրջանային վերանայմանը: Շահագրգիռ կողմերը կոչ են արել ներառել քաղաքացիական հասարակությանը և արհմիություններին՝ GCM-ի իրականացման և վերանայման բոլոր քայլերում, ինչպես նաև ներգրավել միգրանտներին և նրանց կազմակերպություններին՝ իրենց վերաբերող բոլոր որոշումներում:
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի համաշխարհային հռչակագրի երկրորդ տարածաշրջանային վերանայման միջոցառման (GCM)՝ Եվրոպական Տարածաշրջանի Տնտեսական հանձնաժողովի նիստում(UNECE), որը ներկայացնում ենք ստորև։
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, նախ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունել բոլորիդ՝ անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի համաշխարհային հռչակագրի երկրորդ տարածաշրջանային վերանայման միջոցառման (GCM) կապակցությամբ, որն իրականացվում է Եվրոպական Տարածաշրջանի Տնտեսական Հանձնաժողովի շրջանակում: Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ընդգծենք մարտահրավերների համաշխարհային և տարածաշրջանային այն ջանքերը, որոնք ուղղված են ընթացիկ միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելուն և համաշխարհային միգրացիոն գործընթացների առաջընթացին հետևելուն՝ հիմնվելով միգրացիայի 2022 թ. միջազգային վերանայման ֆորումի արդյունքների վրա։
Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրել երկու համաշխարհային հռչակագրերի նպատակներին հասնելու համար՝ բարելավելով միգրացիայի կառավարումը և տեղահանված մարդկանց պաշտպանությունը։ Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային հռչակագրերի (GCM-ի) շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Հայաստանը ձգտում է պատշաճ կատարել ստանձնած հանձնարարությունները, մասնավորապես՝ քաղաքականության մշակման ոլորտում, ինչը կօգնի ինչպես հռչակագրի իրականացման, այնպես էլ դրա զեկուցման գործընթացներում։
Հարգելի՛ գործընկերներ, Համաշխարհային միգրացիայի հռչակագրի առաջնային նպատակը մեր երկրում շարունակվող միգրացիոն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են։ 2022 թ․Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (ՄՔԾ)։ Արդյունքում՝ միգրացիայի հետ կապված կառույցների և գործառույթների մեծ մասը համախմբված է, և ֆունկցիոնալ կենտրոնացումը բարձրացրել է միգրացիայի կառավարման արդյունավետությունը։ Միգրացիայի ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակն է ունենալ միգրացիայի միասնական և արդյունավետ կառավարում՝ հաշվի առնելով գործընթացների անվտանգությունը, ինչպես նաև անցում կատարել դեպի քաղաքացիակենտրոն ծառայություններ։
Միգրացիայի կառավարման թվայնացումը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի։ ԵՄ-Հայաստան ռեադմիսիոն կառավարման էլեկտրոնային համակարգը (2019 թ.), Work permit համակարգը (2022 թ․) և ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգը (2022 թ.) արդեն թվայնացված են, և ներկայումս մենք նախաձեռնել ենք միգրացիայի ոլորտում բոլոր ծառայությունների թվայնացումը։
Արդեն մեկնարկել է քաղաքացիության վերաբերյալ վարչական գործընթացների թվայնացումը և կացության թույլտվությունների տրամադրումը։ Ավելին, պետական-մասնավոր համագործակցության միջոցով ընթացքի մեջ է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի մշակումն ու ներդրումը՝ համակարգման և որակի վերահսկման գործառույթները թողնելով որպես պետության մանդատ։ Էլեկտրոնային համակարգերի ներկայացումը հասցեագրում է միգրացիայի համաշխարհային հռչակագրի տարբեր նպատակներ, մասնավորապես՝ համապատասխան փաստաթղթավորման հասանելիության դյուրացում, միջազգային միգրացիայի համատեքստում կանոնավոր միգրացիայի ուղիների ամրակայում, մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման հավելյալ գործիքակազմի ապահովում։
Կառավարությունը առաջնահերթություններ է սահմանել վերադարձի հետընդունման և վերաինտեգրման ոլորտները (GCM նպատակ 21)։ Հայաստանը շարունակում է ապահովել էական բարելավում` երկկողմանի և բազմակողմանի ռեադմիսիոն համաձայնագրերի կատարման համատեքստում։ Ավելին, վերաինտեգրման հարցերի արդյունավետ համակարգումը և տարբեր շահառուների, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը պահպանվել է։ 2023 թ. հիմնադրվել է վերադարձի և վերաինտեգրման կենտրոն՝ հայրենադարձների ինտեգրումը և սոցիալ-քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքին ներգրավումը առավել հարթ կազմակերպելու նպատակով (GCM նպատակ 19)։
Միևնույն ժամանակ մենք բախվել ենք տեղահանության մեկ այլ ալիքի՝ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից գործարկված ռազմական ուժի կիրառման հետևանքով։ Ավելի քան 100 հազար փախստականներ բռնի տեղահանվել են ԼՂ-ից։ Հայաստանի կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շնորհել է ժամանակավոր պաշտպանություն։ Կառավարության առաջնահեթությունն է տուժած բնակչության շրջանում աջակցության գործուն մեխանիզմների ստեղծումը։ Այս ոլորտում մեր ջանքերը միանգամայն համապատասխանում են հռչակագրերին՝ փախստականների ինքնաբավ կեսագործունեությունը ապահովելու սկզբունքի և ընդունող հասարակություններում նրանց սոցիալական ներգրավածությունն ապահովելու տեսանկյունից։ Այդ իմաստով միջազգային հանրության ներգրավածությունը և աջակցությունը կենսական նշանակություն ունի, և մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ՝ փախստականների և տեղահանված անձանց համար կենսապահովման գործընթացներին և այլ ծառայություններին հասանելիություն ապահովելու նպատակով։
Տիկի՛ն նախագահ, ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ GCM-ի 23 նպատակները Հայաստանի Հանրապետության համար կարևոր ուղենիշներ են միգրացիայի քաղաքականության մշակման գործընթացում, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին՝ այս կարևոր փաստաթղթի ստեղծմանը մասնակցելու համար»։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...