11:17 16.03.2024
Արդարադատության նախարարությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ գործակցությամբ, նախաձեռնել էր ազդարարման համապետական արշավի համակարգման հանդիպում՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ազդարարման խթանման ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում նշել է, որ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը` կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորումը, կոռուպցիայի դեմ պայքարի դեռևս կարևորագույն հիմնաքարարերից մեկն է, որը ենթադրում է հասարակության կողմից ոչ միայն գախափարական աջակցություն, այլ նաև կոռուպցիոն երևույթներին դեմ պրոակտիվ արձագանքում։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս գաղափարի իրագործման տեսանկյունից իր ուրույն տեղն ունի ազդարարման ինստիտուտը, որը ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում կարևոր և գործուն մեխանիզմ է՝ մեկտեղելու հասարակության և պետության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ազդարարման համակարգի հետագա կատարելագործումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր և անկյունաքարային բաղադրիչներից մեկն է, ինչի նպատակով նախատեսվել են համապատասխան միջոցառումներ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման գործողությունների ծրագրում։
Արդարադատության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Կառավարության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերը նպաստելու են ոչ միայն ազդարարման համակարգի կայացմանն, այլ նաև կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանն ընդհանուր առմամբ։
Միջոցառումը միտված էր համախմբել հակակոռուպցիոն ոլորտում առանցքային դերակատարում ունեցող շահառուներին՝ նախանշելու Հայաստանում ազդարարման համակարգի ամրապնդմանն ուղղված միասնական գործողությունների իրականացման շրջանակը: Համակարգման միջոցառումը ծառայել է որպես ազդարարների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումների քննարկման, ինչպես նաև՝ ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարթակ:
Հանդիպմանը մասնակցել են Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ շահագրգիր մարմինների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարիների փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ազդարարման արշավին ներգրավված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Համակարգման հանդիպման ներկաներն ընդգծել են նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ արշավի հետապնդած՝ իրազեկման բարձրացման տեսանկյունից կարևորելով համակարգված և թիրախային միջոցառումների իրականացման կարևորությունը:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...