13:01 27.03.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է , որ այսօր՝ մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած «Газель» մակնիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած «Mercedes» մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Նախնական տեղեկություններով վթարի հետևանքով 8 մարդ է տուժել: 2 հոգի ոչ ծանր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ բժշկական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացին էլ լավ վիճակում են:
«Նրանցից մեկի գլխի համակարգչային տոմոգրաֆիա է արվել, որևէ անհանգստացնող բան չկար, դուրս է գրվել, մյուսը ենթարկվել է վերջույթների ռենտգեն հետազոտության», – ասել է «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար:
SHANTNEWS-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ՝ ճշտելու համար տեղեկությունները, թե 57 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը հաշմադամության կարգ ունի , նրա վարորդական իրավունքը ժամկետանց է եղել, իսկ հասարակական տրանսպորտ վարելու համար անհրաժեշտ կարգ առհասարակ չի ունեցել: Նավասարդյանը հայտնել է, որ կապ են հաստատել երթուղին սպասարկող ընկերության հետ, որտեղից վստահեցրել են, որ վարորդական իրավունք կա, խոստացել են ներկայացնել.
«Սպասում եմ, որ բերեն ինձ ցույց տան, նոր մանրամասներ կարող եմ հաղորդել», – ասել է Նավասարդյանը:
SHANTNEWS-ը փորձել է կապ հաստատել երթուղին սպասարկող ընկերության տնօրեն Ալիկ Նալբանդյանի հետ, սակայն նրա բջջայինն անհասանելի է:
Երևանի տրանսպորտային ուղեցույցում նշված է, որ թիվ 57 երթուղայինը սպասարկում է հետևյալ ուղղությունը՝ Դավթաշենի 1-ին թաղ. (սկ. կ.) – Աղաբաբյան – Տ. Պետրոսյան – Սասնա Ծռերի փող-ներ – Եղվարդի խճ. – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան – Ջանիբեկյան – Գ. Հասրաթյան – Սեբաստիայի փող-ներ – Բագրատունյաց պող. – Թամանցիների փող. – Արտաշատի խճ. – Նորագավիթ – գ. Այնթափ – Պոլիվինիլացետատի այգեգործական տարածքներ – Զոնալ կայան (վերջ. կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով:
11:35 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 1 իրավաբանական անձում […] ...
11:23 01.08.2025
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆՄեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»: «Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք` կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը, կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական […] ...
11:06 01.08.2025
Ինքնաձիգը հայտնաբերվեց ավտոտնակի առաստաղի թաքստոցում. ՔՈԳՎ բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Չարենցավանի բնակիչ 38-ամյա մի տղամարդ համաքաղաքացու միջոցով ցանկանում է ձեռք բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հուլիսի 28-ին քննչական բաժնի ծառայողների, Կոտայքի մարզի քրեական և Չարենցավանի համայնքային ոստիկանների համատեղ խուզարկություն կատարվեց 38-ամյա տղամարդու […] ...
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...