14:59 27.03.2018
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ազգային ընտրանու դեմ:
Մինչ այս, երկու թիմերը իրար հետ հանդիպել են երեք անգամ, բոլորն էլ ընկերական հանդիպումներ են եղել: Խաղերից երկուսում հաղթել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, մեկում հաջողության է հասել Լիտվայի թիմը:
2000 թվականի հունիսին Լատվիայում կայացած առաջին խաղում մեր ընտրանին հաղթել էր 2-1 հաշվով: Այդ խաղում գոլերից մեկը խփել էր Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Հայաստան – Լիտվա հանդիպումների վիճակագրությունը՝
ԸՆԿԵՐԱԿԱՆ – Լիտվա 1–2 Հայաստան 04.06.2000
ԸՆԿԵՐԱԿԱՆ – Լիտվա 3-0 Հայաստան 10.08.2011
ԸՆԿԵՐԱԿԱՆ – Հայաստան 4-2 Լիտվա 14.11.2012
Այսօր, այս թիմերի միջև կայանալիք չորրորդ ընկերական խաղից առաջ բուքմեյքերական ընկերությունները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին, ում հաղթանակի համար սահմանել են 1.5 գործակից, Լիտվացիների հաղթանակը գնահատվում է 5.65 գործակցով, ոչ-ոքին 3.9:
Խաղադրույքներ են ընդունվում նաև ֆուտբոլիստների գոլ խփելու համար: Բուքմեյքերական ընկերությունները ամենաբարձրը գնահատում են Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու հնարավորությունը, նրա համար սահմանվել է 2.1 գործակից: Լիտվայի ազգային հավաքականի կազմում գոլ խփելու համար ամենաբարձր գործակիցն ունեն Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Ֆյոդոր Չեռնիխը և Իսրայելի Կֆար Սաբի «Հապոել»-ի հարձակվող Դարվիդաս Շեռնասը:
Հայաստան – Լիտվա հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...
21:04 16.06.2025
Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...