10:25 20.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հիմնվելով տնայնագործ պահածոներից մարդկանց թունավորման հետ կապված ահազանգերի մտահոգիչ վիճակագրության վրա, հորդորում է խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից:
«Ոչ ճիշտ տեխնոլոգիայով, սանիտարահիգիենիկ աննպաստ պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել տարբեր բակտերիաներ և միկրոօրգանիզմներ, որոնք հանգեցնում են թունավորումների: Սա հատկապես հավանական է, եթե պահածոն չի ենթարկվել համապատասխան ջերմային մշակման կամ բավականաչափ սառեցված չէ, որպեսզի սպանի բակտերիաները:
Տանը պատրաստված պահածոներից թունավորման ամենատարածված հիվանդությունը բոտուլիզմն է. ոչ պատշաճ ջերմային մշակման արդյունքում պահածոյի մեջ ակտիվանում է Clostridium botulinum բակտերիաին, որի արտադրած թույնը կարող է առողջական լուրջ խնդիրների և, նույնիսկ, մահվան պատճառ դառնալ:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը, իսկ ախտանիշները, սովորաբար, ի հայտ են գալիս բակտերիայի ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Համաձայն վիճակագրության՝ 2022 թվականին արձանագրվել է բոտուլիզմի թունավորման 13 դեպք (2-ը մահվան ելքով), իսկվ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10-ը: Դեպքերի 80%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում։ Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից:
Սակայն, եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածո, ապա մինչ ուտելը հետևեք մի քանի պարզ կանոնների՝
– մի գնեք պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
– օգտագործելուց առաջ ենթարկեք այն ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
– պահածոն բացելուց հետո ցանկացած տհաճ հոտի կամ համի դեպքում հրաժարվեք օգտագործել այն,
– թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշների հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք բժշկի:
Եվ, եթե ձեզ համար տանը պահածո պատրաստելը սկզբունքային է, ապա հիշեք և պահպանեք անվտանգության հետևյալ նորմերը.
– օգտագործեք վստահելի աղբյուրների բաղադրատոմսեր (պաշտոնական ուղեցույցներ), մի փոխեք բաղադրիչների համամասնությունները կամ պատրաստման եղանակները՝ առանց բավարար փորձի, հետևեք սննդի մշակման առաջարկվող ժամերին և ջերմաստիճաններին,
– պահպանե՛ք մաքրությունը և հիգիենան. աշխատանքն սկսելուց առաջ լվացե՛ք ձեռքերը և մաքրե՛ք այն մակերեսները, որոնց վրա աշխատելու եք,
– պատշաճ կերպով մանրէազերծեք սարքավորումները և հերմետիկ փակեք ապակե տարաները. դա կարելի է անել՝ դրանք մի քանի րոպե ընկղմելով եռացող ջրի մեջ կամ դնելով բարձր ջերմաստիճանի ջեռոցում,
– օգտագործեք մթերքի միայն թարմ, որակյալ բաղադրիչներ, համոզվեք, որ դրանք վնասված չեն, պատշաճ կերպով մշակեք նախքան ապակե տարաների մեջ դնելը, իսկ բանկաների մեջ դնելուց հետո համոզվեք, որ կափարիչները ամուր ամրացված են. դա անհրաժեշտ է սննդի աղտոտումը պահածոյացումից հետո կանխելու համար,
– պահածոյացումից հետո բանկաները պահեք զով, չոր, մութ տեղում:
Հետևելով այս կանոներին, դուք կարող եք նվազագույնի հասցնել պահածոներից սննդային թունավորման ռիսկերը:
Արտադրական պահածոյացումը թեև առավել անվտանգ է, սակայն ցանկացած պահածո գնելիս ուշադրություն դարձրեք դրա պիտանիության ժամկետին, պահման պայմաններին և, իհարկե, տարան բացելուց հետո օգտագործման առաջարկվող նորմերին:
Արտադրական պահածոների հետ կապված ցանկացած խախտում կամ անհամապատասխանություն նկատելու դեպքում զանգահարեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով»,- տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
08:50 26.05.2025
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները ԳազայումԲունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...