16:46 26.03.2024
Մարտի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել է հաղորդում, որ վերջին օրերին անհայտ անձը Փարաքար գյուղի Փափազյան փողոցում ցանկապատի վրայով անցնելով՝ հրել-բացել է կիսակառույց շինության պատուհանը, մտել և կատարել գողություն։
Մարտի 10-ին ստացվեց նմանատիպ նոր հաղորդում. վերջին շաբաթվա ընթացքում Մուսալեռ գյուղի չբնակեցված տան խոհանոցի պատուհանը հրել-բացելու միջոցով անհայտ անձը մտել, տակնուվրա էր արել իրերը և կատարել գողություն։
Մարտի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց նոր հաղորդում. գողություն է կատարվել Մերձավան գյուղի կիսակառույց մի շինությունից։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզեցին, որ նշված բնակարանային գողությունները կատարել են Երևանի բնակիչ 48 և 19 տարեկան երկու տղամարդիկ:
Մարտի 19-ին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Րաֆֆու փողոցում նրանք ձերբակալվեցին և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք խոստովանել են նաև, որ մարտի կեսերին Մերձավան գյուղի կիսակառույց մի շինությունից գողացել են պղնձյա մալուխներ, էլեկտրական սղոց, էլեկտրական երկու մուրճ, իսկ մարտի սկզբին Փարաքարի կիսակառույց շինության տարածքից գողացել են լողավազանի համար նախատեսված ջրի պոմպ և այլ պարագաներ։
Մեքենայի և ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...
21:04 16.06.2025
Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...