22:44 28.03.2024
Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով:
Ինչու են այդքան հեռու հասել: Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ադրբեջանցիները հավանաբար փորձում են ամեն կերպ վրեժ լուծել Ֆրանսիայից, որն աջակցում է Հայաստանին: Եվ այդ իմաստով փորձում են Ֆրանսիայի համար, իրենց կարծիքով, նոր ցավոտ տեղեր փնտրել:
Դրանցից մեկը Ալժիրում ցեղասպանություն գործելու՝ Ֆրանսիային ուղղված մեղադրանքներն են, մյուսը Նոր Կալեդոնիայում անջատողական շարժումներ հրահրելը:
Նոր Կալեդոնիան փոքրիկ մի կղզի է Խաղաղ օվկիանոսում, որտեղ ընդամենը 270.000 բնակչություն կա: Եվ ահա այդ նահանգի մայրաքաղաք Նումեայում Ադրբեջանի մասնակցությամբ կազմակերպվեց հերթական անջատողականների ցույցը, որի պահանջը Ֆրանսիայի կազմից դուրս գալն էր: Դե դա նորություն չէ. նման ցույցեր Նոր Կալեդոնիայում մինչ այժմ ևս անց են կացվել, նորությունը հետևյալն է՝ այս ցույցի ժամանակ կազմակերպիչները պարզել էին Ադրբեջանի պետական դրոշը ու Իլհամ Ալիևի պաստառները:
Ավելին, նաև պաստառ էին բարձրացրել Իլհամ Ալիևի երկաթե բռուցքի պատկերով: Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը դա որպես Արցախ ներխուժելու խորհրդանիշ էր ներկայացնում: Այստեղ տեղին հարց է՝ ի՞նչ կապ ունի Ալիևի՝ հայերին ուղղված երկաթե բռունցքը, եթե խոսքը Ֆրանսիայից ազատվելու մասին է, այսինքն՝ ինքնորոշվելու իրավունքի մասին է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Այդ դեպքում ի՞նչ հուսով են այդ ամենը անում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...