Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 45-ամյա տղամարդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+16.09 oC

Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 45-ամյա տղամարդը

11:57 29.03.2024

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և բաժին են տարել 45-ամյա Սամվել Կ.-ին: Նա 2023 թ. մարտի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սամվել Կ.-ն ներկայացվել է Կենտրոնական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպք՝ մայրաքաղաքում իրականացվող երթի ընթացքում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:29 09.05.2024

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպք՝ մայրաքաղաքում իրականացվող երթի ընթացքում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները […] ...

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

21:08 09.05.2024

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել բելառուս այլախոհին

Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող բելառուսի: Հայրենիքում նա հետախուզվում է ծառայությունից խուսափելու համար: Ի՞նչ ընթացակարգով է լուծվել այս հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անցած տարվա ամռանը Բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի դեմ քրեական գործ էր հարուցվել: Նա հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայելուց խոսափելու մեջ, և, ինչպես ինքն է ասում, մտավախություն […] ...

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին

20:05 09.05.2024

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասին

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։ «ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։ Նշված եկեղեցու այգեպանը տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է նորածնին, հետո տեղեկացրել ոստիկանությանը։ Երեխայի վիճակը գնահատվում […] ...

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […] ...

Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա

17:39 09.05.2024

Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա

Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

16:20 09.05.2024

ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․ «Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների […] ...

BACK_TO_TOP