Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ԵՄ-ին կոչ է անում ապահովել հայ փախստականների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ԵՄ-ին կոչ է անում ապահովել հայ փախստականների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք

13:09 31.03.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնությանը, որոնք ԵՄ առաջնորդներին կոչ են արել առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։  Հայտարարության մեջ ասվում է.

«Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը վերջերս տեղեկացրել է Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնության մասին, որով վերջիններս դիմել են ԵՄ առաջնորդներին՝ առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

Միրիամ Լեքսմանն իր համապատասխան գրառման մեջ խորը անհանգստություն է հայտնել առ այն, որ «Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ»։ Պատգամավորը նաև արձանագրել է, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանն արդեն իսկ իրականացրել է հայկական հոգևոր կրոնական և ազգային մշակութային իրեղենների խեղման, պղծման և յուրացման լայնամասշտաբ արշավ։

Որպես հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի լուծում՝ Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկել են ԵՄ առաջնորդներին աջակցել հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրմանը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների անհանգստությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության և մշակութային միջավարի պահպանության հետ։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական էթնոցիդի քաղաքականությունը սկսվել է, ոչ թե 2020 թ․ պատերազմից հետո, այլ շատ ավելի վաղ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը համակարգային կերպով պղծել, խեղել և ոչնչացրել է այդ տարածքների հազարամյա հայկական պատմամշակութային միջավայրը, բացահայտ և անամոթաբար քարակույտերի վերածել համաշխարհային քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հազվագյուտ նմուշներ։ Այս քայլերի համար Ադրբեջանը երբևէ պատասխանատվություն չի կրել, ինչը միջազգային իրավապաշտպան համակարգի խոշոր թերացումն է։

Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրումը չի կարող երկարաժամկետ լուծում լինել այդ կոթողների հարատև կանգունությունը ապահովելու տեսանկյունից։ Այս առումով մենք խիստ կարևորում ենք Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պարբերական մշտադիտարկումը և այդ օբյեկտների նկատմամբ միջազգային վերահսկողության և խնամակալության հաստատումը, քանի որ ադրբեջանական անվտանգային հավաստիացումները զրոյական են։ Իսկ իրականում հայկական ժառանգության միակ հուսալի պաշտպան կարող է լինել իր հայրենի բնակավայրեր վերադարձած հայությունը։

Որպես հայկական ժառանգության պահպանության վերջնական լուծում՝ մեզ համար ընդունելի է միայն միջազգային երաշխիքներով ապահով և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածք։ Ուստի, կոչ ենք անում Եվրախորհրդարանի պատգամավորներին, ԵՄ առաջնորդներին օգտագործել իրենց մանդատը ապահովելու հայ փախստականության անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

BACK_TO_TOP