09:38 02.04.2024
ԱՄՆ զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության սրմանը կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններին. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի և զինտեխնիկայի կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
«Մենք շաբաթավերջին տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է և հանգիստ է եղել, զորքերի և հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան, չնայած այդ մասին հայտարարություններին։ Մենք զգուշացնում ենք, որ դեմ ենք և կշարունակենք դեմ լինել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններին և սրվող հռետորաբանությանը: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Եվ ինչպես դուք բազմիցս լսել եք այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,-ասել է Միլլերը։
Հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին հայկական կողմից հետ Բլինքենի հանդիպման առնչությամբ փոփոխություն եղել է կամ ադրբեջանական կողմը հրավիրվել է հանդիպմանը, Միլլերը պատասխանել է.
«Հիշեք, այս հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և նրա ժողովրդավարության, տնտեսության և ճկունության մասին է: Խաղաղ գործընթացը այս հանդիպման կիզակետում չէ. սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականների և Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցելու մասին հարցերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ»։
17:48 10.05.2025
Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։ ...
17:38 10.05.2025
Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտումՌուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...
17:29 10.05.2025
Բուրկինա Ֆասոյի նախագահը հայտնել է, թե ինչ է նախատեսում քննարկել Պուտինի հետԲուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմա Տրաորեն «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ծրագրում է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը։ «Մենք կքննարկենք համագործակցության հարցեր, կանդրադառնանք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ասպեկտներին»,-ասել է նա գործակալության հետ զրույցում։ Նրա խոսքով՝ խոսքը Բուրկինա Ֆասոյի ուսանողների վերապատրաստման […] ...
17:20 10.05.2025
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում հարցերի լայն շրջանակի շուրջ։ «Վերջին 48 ժամվա ընթացքում փոխնախագահ Վենսը և ես զրուցել ենք հնդիկ և պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ զինադադարի և լայնածավալ բանակցություններ սկսել չեզոք հողի վրա»,-գրել […] ...
17:09 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտելՀնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։ Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, տեղական ժամանակով 15:35-ին (Մոսկվայի ժամանակով 13:05-ին) Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների հրամանատարին։ Ռազմական բանակցություններից հետո «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը կդադարեցնեն բոլոր կրակոցներն […] ...