Անվանվել են մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոցեսն օրգանիզմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+17.09 oC

Անվանվել են մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոցեսն օրգանիզմում

23:39 19.04.2024

Սննդակարգում մանրաթելերով և հակաօքսիդանտներով հարուստ մրգեր ներառելը օգնում է նվազեցնել օրգանիզմում քրոնիկ բորբոքումների մակարդակը, ասում է սննդաբան Տրիստա Բեսթը: Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That-ը։

Մասնագետի խոսքով՝ բորբոքումն իմունային համակարգի բնական ռեակցիան է, սակայն քրոնիկական բորբոքումը կարող է հանգեցնել սրտի հիվանդության, 2-րդ տիպի շաքարախտի և նույնիսկ քաղցկեղի։ Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար նա կոչ է արել մարդկանց հնարավորինս շատ մրգեր և հատապտուղներ ուտել: Նշվում է հապալասը, ելակը, ազնվամորին և մոշը որպես մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքումն օրգանիզմում: Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամին C-ով։

Դիետոլոգի կարծիքով՝ արքայախնձորն անպայման պետք է ներառել սննդակարգում։ Այս արևադարձային միրգը պարունակում է բրոմելայն՝ հզոր հակաբորբոքային հատկություններով ֆերմենտ, որն օգնում է նվազեցնել այտուցը: Արքայախնձորը նաև վիտամին C-ի աղբյուր է, որն ամրացնում է իմունային համակարգը, հավելել է մասնագետը։

Ավոկադոն, որը հարուստ է վիտամին E-ով, նույնպես օգնում է նվազեցնել բորբոքումը, շարունակել է Բեսթը: Բացի այդ, այս մթերքը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա:

Բեսթը ասում է, որ վիտամին C-ի հիանալի աղբյուր են նարինջը և այլ ցիտրուսային մրգերը: Ընդամենը 500 միլիգրամ վիտամին C օրական երկու անգամ ընդունելը կօգնի նվազեցնել բորբոքումը և ամրապնդել իմունային համակարգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

13:44 16.05.2024

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։ ...

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

13:17 16.05.2024

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար

Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին: Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը` շտապօգնության ծառայություններ, հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ, փոխպատվաստման ծառայություններ, ինֆեկցիոն ծառայություններ: Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող […] ...

Մաշկաբանը խոսել է մաշկը պաշտպանելու և վտանգավոր հիվանդությունից խուսափելու մասին

23:30 15.05.2024

Մաշկաբանը խոսել է մաշկը պաշտպանելու և վտանգավոր հիվանդությունից խուսափելու մասին

Մելանոման ավելի տարածված է մեծահասակների մոտ, բայց կարող է հայտնաբերվել նաև երեխաների մոտ: Մաշկաբան Մարիա Բորոդինան նշել է՝ մելանոման մաշկի քաղցկեղի մի տեսակ է, որի առաջացումը կախված է բազմաթիվ գործոններից։ Այն հազվադեպ է հանդիպում մինչև 20 տարեկան երիտասարդների մոտ, ավելի հազվադեպ՝ փոքր երեխաների մոտ։ Նա ասել է, որ մեծահասակների և երեխաների մոտ մելանոմայի ռիսկի գործոնները […] ...

Նյարդաբանը խոսել է առողջության համար վախի վտանգավոր հետևանքների մասին

23:06 15.05.2024

Նյարդաբանը խոսել է առողջության համար վախի վտանգավոր հետևանքների մասին

Վախը մարմնի ռեֆլեքսային ռեակցիան է արտաքին գրգռիչին, որը հոգեկանն ընկալում է որպես վտանգ։ Օրգանիզմի այս հատկանիշը թույլ է տալիս մարդուն հավաքվել և փրկել իրեն դժվարին իրավիճակներում։ Բայց երբեմն սարսափը կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետևանքների, այդ թվում՝ սրտի կաթվածի և շաքարախտի, «Իզվեստիա»-ին ասել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան: Նա նշել է, որ սարսափը հաճախ նույնացվում […] ...

Սլովակիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է

22:34 15.05.2024

Սլովակիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է

Չորեքշաբթի օրը մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեռ գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մատուշ Շութայ-Էշտոկը։ «Մահափորձի ժամանակ հարձակվողը հինգ կրակոց է արձակել, վարչապետի վիճակը ծայրահեղ ծանր է, նա դեռ վիրահատական ​​սեղանին է»,- լրագրողներին ասել է Շութայ-Էշտոկը։ ...

BACK_TO_TOP