09:46 04.04.2024
Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։
2011 թվականից ի վեր ՀՀ-ում հակաականային գործունեությունն իրականացնում, համակարգում, կառավարում ու վերահսկում է ականազերծման գործողությունների ազգային մարմին՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հումանիտար հակաականային գործունեության պատկերն այսօր ՀՀ-ում
2024 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա են 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։
Հաշվի առնելով անվտանգային և սոցիալ-տնտեսական ազդեցությունները, ընթացիկ տարում, որպես առաջնահերթություն, նախատեսվել է աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները շարունակել Վայոց ձորի մարզում։
ՀՀ –ում ներկայումս հաշվառված են ականներից և պայթյունավտանգ զինամթերքից 805 տուժածներ:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը նաև իրականացնում է պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկում, որի շրջանակներում ընթացիկ տարում իրազեկվել են ՀՀ 3988 քաղաքացիներ։ Այս գործընթացը ներկայումս ևս շարունակվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում։
Այսօր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ է կազմակերպել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, որի ժամանակ ներկայացվելու է «Մեր տունն առանց ականների» խորագրով ցուցահանդես և հումանիտար ականազերծման աշխատանքների ցուցադրություն: Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները ներկաներին նաև իրազեկելու են անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին:
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ միջոցառումը կուղեկցվի տեղի տաղանդավոր երեխաների հատուկ համերգային ծրագրով։
10:23 10.06.2025
ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
10:16 10.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...
10:11 10.06.2025
Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունումԵրևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...
10:06 10.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...
10:00 10.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...