16:21 04.04.2024
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրենսդրական կարգավորումները» և «Անցում էլեկտրոնային դեղատոմսի» թեմաները:
Ողջունելով ներկաներին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցերը հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում շատ կարևոր են.
«Առողջության համապարփակ ապահովագրության հիմքում բնակչության առողջության պահպանումն է, առողջապահական ծախսերի արդյունավետությունը, որը կնպաստի բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացմանը, ինչպես նաև` բժշկական տուրիզմի զարգացմանը և ոլորտում իրականացվող ներդրումների աճին»:
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրենսդրական կարգավորումները, փաթեթում ներառված ծառայությունները, ծախսերի հաշվարման սկզբունքները ներկայացրել է առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը` ընդգծելով, որ ծառայությունների փաթեթի առանցքում սքրինինգային հետազոտություններն են:
Նախարարը հավելել է, որ ապահովագրությունը նաև կնպաստի բժշկական ծառայությունների որակի բարելավմանը:
Ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսի գործարկման ընթացքը` Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկին, դրանց դասակարգմանը, գրանցմանն ու դուրսգրմանը: Մասնագետը նշել է, որ գործիքը էականորեն կնվազեցնի ռիսկերը` դեղերը չարաշահելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից:
Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել համապարփակ ապահովագրության փաթեթի տրամաբանության մեջ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար առողջապահական ապահովագրության հասանելիության, վերարտադրողական առողջության, նաև` տղամարդու, հոգեկան առողջության և կախվածության, ինչպես նաև` 3 կարևոր կոմպոնենտի` սրտանոթային, օնկոլոգիական և շաքարային դիաբետի հիվանդությունների վերաբերյալ: Անդրադարձել են նաև Էլեկտրոնային դեղատոմսի թափանցիկ և օպտիմալ կառավարմանը, հաճախ հնչող հարցերին:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կառուցողական, ակտիվ և արդյունավետ քննարկման համար:
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...