17:10 04.04.2024
ՀՀ քննչական կոմիտեում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում:
Կոմիտեի գլխավոր քարտուղար Կ. Մարգարյանը ներկայացրել է քննարկվող փաստաթղթերի նախագծերը` ընդգծելով, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի մեջ ներառված են յոթ առանձին միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում», «ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցների բարելավում», «ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում»:
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2025 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող հիշյալ միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը նախնական տարբերակով կազմում է շուրջ 20.6 մլրդ դրամ, որը 3.1 մլրդ դրամով աճել է 2024 թվականի համար հատկացված 17.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը պայմանավորված է ընթացիկ տարվա հունվարից Կոմիտեի կազմում նոր ձևավորված Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության հաստիքների ավելացմամբ և համակարգի շենքային պայմանների բարելավմանն ուղղված հրատապ ծրագրի ավելացմամբ:
Հանրային քննարկման օրակարգային հարցերի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կ. Սահակյանն անդրադարձ է կատարել կառույցի 2025 թվականի տարեկան բյուջետային հայտի և 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման համար հիմք հանդիսացող ոչ ֆինանսական մի շարք ցուցանիշների։ Մասնավորապես, նա ներկայացրել է քրեական վարույթներին, կառույցի կողմից մշակվելիք իրավական ակտերին, քննիչների միջին ծանրաբեռնվածությանը վերաբերող որոշ ընդհանրական վիճակագրական տվյալներ, ինչպես նաև մանրամասնել նախաքննական մարմնի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:
Կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից նախանշվել են նաև հիշյալ միջոցառումների ներքո իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները և վերջիններիս մասով կանխատեսվող արդյունքային ցուցանիշները:
Հանդիպմանը մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ ֆինանսա-բյուջետային գործառույթների արդյունավետության բարձրացման և տվյալ ասպարեզում շարունակաբար նոր ու արդիական գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...