Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում կատարվել են համալիր ստուգումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում կատարվել են համալիր ստուգումներ

19:06 05.04.2024

Ապրիլի 2-ից 4-ը ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում էր։ Աշխատանքային այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։

Աշխատանքային խմբում ներգրավված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից պատասխանատու ոլորտների ծառայողներ, ովքեր ըստ ուղղությունների իրականացնելու էին ուսումնասիրություններ՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Մեկնարկը տրվեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունով, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Խորհրդակցության ընթացքում աշխատանքային խմբի ղեկավար փ/ծ գնդապետ Կարապետյանը ներկայացրեց, որ աշխատանքային այցի նպատակը տեսագործնական գիտելիքների ու հմտությունների բարելավումն է, ինչպես նաև անհրաժեշտ մեթոդական-մասնագիտական խորհրդատվության ցուցաբերումը։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը ՓԾ տնօրենի տեղակալին ներկայացրեց աշխատանքային օրակարգը, 2024 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների արդյունքները և վարչության գործունեությանն առնչվող այլ հարցեր։
Քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր, վեր հանվեցին առկա խնդիրները և նախանշվեցին աշխատանքների ընթացքը։
Խորհրդակցության ավարտին հաջորդեցին այցերը մարզային ենթակայության ստորաբաժանումներ։

Այցի շրջանակներում տնօրենի տեղակալը եղավ մարզային փրկարարական վարչության Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների և հատուկ ջրափրկարարական ջոկատի տարածքում, զրուցեց անձնակազմի հետ, հետևեց ծառայության կրման պայմաններին։
Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվեցին ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։

Ջոկատներում հայտարարվեց տագնապ և անձնակազմի հավաք: Ստուգվեցին ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը։
Այնուհետև, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատում, անակնկալ կերպով անցկացվեց «Հրդեհաշիջումը բենզալցակայաններում» թեմայով հատուկ-տակտիկական ուսումնավարժանք, որի նպատակն էր իրատեսական պայմաններում ստուգել հրշեջ-փրկարարների օպերատիվ-տակտիկական հնարավորությունները, ինչպես նաև մարտական պատրաստվածությունը։

Տրվեց պայմանական «Տագնապ» ազդանշան և դեպքի վայր մեկնեցին 2 մարտական հաշվարկ, որոնք տեղում իրականացրեցին տարածքի հետախուզում, կազմակերպեցին փրփրահեղուկի գրոհ այրվող վառելանյութի հատվածում, իսկ երկրորդ մարտական հաշվարկը կազմակերպեց հրդեհաշիջում՝ ջրով։
Վարժանքի ավարտին մասնագետները, վերլուծելով արդյունքները, տեղում վեր հանեցին թերացումները և մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերեցին անձնակազմին։

Այցի ավարտին աշխատանքային խմբի ղեկավարը հորդորեց հետևել մասնագետների ցուցումներին, տվեց հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։

May be an image of 10 people

May be an image of 6 people

May be an image of 2 people and text

May be an image of 10 people and text

May be an image of 5 people

May be an image of 10 people

May be an image of 8 people and text

May be an image of 4 people, ambulance, train and text

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP